կարևոր
361 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-27 21:27
Աշխարհ

Ռուսաստանն աշխարհի քիչ երկրներից է, որն ունակ է կառուցել հզոր ատոմային սուզանավեր․ Պուտին

Ռուսաստանն աշխարհի քիչ երկրներից է, որն ունակ է կառուցել հզոր ատոմային սուզանավեր․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհի այն սակավաթիվ պետություններից է, որն ունի հզոր, միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր կառուցելու ներուժ։

Այս մասին նա նշել է նոյեմբերի 27-ին Սևերոդվինսկում՝ «Պերմ» նորագույն ատոմային սուզանավի վրա ռազմածովային դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ։

««Յասեն-Մ» նախագծի նավերը լիովին համապատասխանում են ժամանակակից և ապագա բոլոր պահանջներին։ Ռուսաստանի հզոր ռազմածովային նավատորմի ստեղծման բոլոր ծրագրերը կիրականացվեն նախատեսված ժամկետներում և ամբողջ ծավալով»,-նշել է ՌԴ ղեկավարը։

«Պերմ»-ը «Յասեն-Մ» դասի առաջին բազմաթիրախային ատոմային սուզանավ է, որը հագեցած է «Ցիրկոն» գերձայնային հրթիռային համակարգերով և հանդիսանում է դրանց առաջին գործող հարթակը։