կարևոր
208 դիտում, 26 րոպե առաջ - 2026-11-27 21:18
Քաղաքական

Պետք է հիասթափեցնեմ․ կեղտոտ մեթոդներով մասիսցու քվեն գողանալ չի հաջողվի․ Դավիթ Համբարձումյանի ուղերձը

Պետք է հիասթափեցնեմ․ կեղտոտ մեթոդներով մասիսցու քվեն գողանալ չի հաջողվի․ Դավիթ Համբարձումյանի ուղերձը

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ում ընտրությունների շեմին կալանավորելու որոշում են կայացրել, հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով թիմակիցներին և Մասիսի բնակիչներին։

«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդիկ, որ փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ իրենց, «Կառուցող» դաշինքը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրապայքարը։ 

Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին։

Ես այդ հանցանքը չեմ գործել, նման կեղտոտ մեթոդներով փորձել գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ, որ որևիցե մեկի մոտ չի ստացվելու, մենք շարունակում ենք մեր պայքարը, շարունակում ենք առաջ գնալ»,-նշել է Դավիթ Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։