|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ռուսաստանի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երկու զանգվածային և 12 խմբային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ թիրախավորվել են, մասնավորապես, ռազմական օդանավակայաններ, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների, հրթիռային վառելիքի, մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։