կարևոր
241 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-27 16:54
Հասարակություն

Նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը

Նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը

Տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը,  իսկ տրանսպորտային հոսքերն առանձնացնելու, վերադասավորումները կանոնակարգելու համար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կանգնակներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։