Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր կառավարության` 2017թ. բյուջեի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչո՞վ է տարբերվում այս կառավարության գործունեությունը նախորդ կառավարությունների գործունեությունից:
Նաև հարցրեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին, որը թեև պաշտոնապես բացվել է, սակայն այնքան անորակ է կառուցվել, որ որոշ տեղերում քանդել են, և բետոնե բլոկներն էլ այնքան վատ տեղեում են տեղադրել, որ վարորդները չեն նկատում, հարվածում են դրանց ու մահանում: Պատգամավորը նաև տարակուսեց, թե ինչու վարչապետը ներկա չէ բյուջեի քննարկմանը:
Նախարարը պատասխանեց, որ վարչապետն այսօր չի ներկայացել, որովհետև գործուղման է մեկնել: Նշեց, որ ցավում է ավտոպատահարների համար, սակայն այդ վթարները ճանապարհի կարևորության հետ ընդհանուր բան չունեն:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց` ասելով, որ վարչապետը կառավարության հերթական նիստի օրը, մանավանդ` բյուջեի քննարկման ժամանակ պետք է ներկա լիներ, այլ ոչ թե գտնվեր այլ տեղ: