Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթ ունեցավ` անդրադառնալով վերջին օրերին հանրության զայրույթն առաջացրած` պատմամշակութային հուշարձանների մոտակայքում խնջույքներ կազմակերպելու խնդրին:
Նա նշեց, որ զբոսաշրջիկների հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրենց թույլ չեն տվել մտել այնտեղ` ասելով, որ մի մասնավոր կազմակերպություն վարձակալել է այդ տարածքը խնջույքի համար, և որ այդտեղ է լինելու նաև պաշտոնական պատվիրակություն արտերկրից:
«Բնականաբար, ճշտեցինք, որ ոչ մի պաշտոնական պատվիրակություն էլ չի գալու այդտեղ, իսկ դրսում կանգնած սպասում էին բազմաթիվ զբոսաշրջիկներ: Կապվեցինք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և միայն նրա միջամտությունից հետո թողեցին մտնել Գառնու տաճարի տարածք»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ այդ հարցը շատ կարևոր է համարում, և խնդրեց ԱԺ նախագահին, որպեսզի նա դիմի համապատասխան մարմիններին` զբաղվել այդ հարցով: Ըստ պատգամավորի` եթե պետական միջոցներն այնքան սուղ են, որ պատմամշակութային արժեքների պահպանության հարց է առաջանում, դա դեռ չի նշանակում, որ դրանք պետք է վարձով տալ մասնավոր մարդկանց, որ նրանք էլ փակեն տարածքը: