|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քիչ առաջ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով, Բաղրամյան պողոտայի շինությունների մեկի բակից հանվեց ակտիվիստների կողմից տեղադրված վրանը։ Օսիպյանը հայտնեց, որ ակցիաների ավարտից հետո վրանի տերը կարող է մոտենալ ոստիկանության Արաբկիրի բաժին և ստանալ վրանը։
Նա խոսեց նաև Բաղրամյան փողոցում կուտակված աղբի մասին։ «Խոլերայի բուն ա, աղբամաները բոլոր տեղերից առգրավել եք, այն դեպքում, որ ամեն մի տարան մեծ քանակի ազգաբնակչության է սպասարկում»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` «Սանիտեկ» ընկերությունը վախենում է գալ Բաղրամյան և տանել աղբը։
Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը չի՞ խոչընդոտի, եթե ցուցարարներն իրենց միջոցներով մեքենա բերեն, որն էլ տեղափոխի աղբը, Օսիպյանը պատասխանեց․ «Ոչ մի մեքենա այս տարածք չի մտնի»: