կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 13:10
Քաղաքական

Մեկ էլ տեսնում ես`չորս- հինգ լրագրողով խեղդում են պատգամավորին. Գալուստ Սահակյանը դժգոհեց

Մեկ էլ տեսնում ես`չորս- հինգ լրագրողով խեղդում են պատգամավորին. Գալուստ Սահակյանը դժգոհեց

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժգոհեց լրագրողներից:

 

«Արդեն լրագրողները հոգեբանական գործառույթներ են ստեղծել: Երեկ լսում եմ, որ գրել են, թե Գալուստ Սահակյանը ջղաձգվեց, ձեր ի՞նչ գործն է: Կամ գրել են, թե նիստը նախագահողը ստեց: Նման լրագրողների հարցերին պետք է չպատասխանել: Լուրջ լրագրողը լուրջ հոդվածների համար երկու-երեք օր պետք է տրամադրի, այլ ոչ թե սխալ ինֆորմացիան միանգամից թողարկի: Լրագրողներին հորդորում եմ չպիտակավորել ու ինտրիգներ չփնտրել: Մեկ էլ տեսնում ես, որ չորս-հինգ լրագրողով խեղդում են պատգամավորին, որ իր հարցերին պատասխանի: Բա ինչ կլինի, եթե պատգամավորները դիմեն ԱԺ նախագահին ու պահանջեն չեղյալ համարել լրագրողների հավատարմագրումը: Ոչ թե փորձեք դուր գալ խմբագրին, այլ ավելի լրջացեք ու եկեք համագործակցենք, փոխադարձ հարգանք դրսևորենք: Պիտակավորումը ազատ խոսքի իրավունքից դուրս է»,- ասաց Գալուստ Սահակյանը: