|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ինչո՞ւ պիտի վիրավորեն ոստիկանին: Եվ նույն Սամսոն Խաչատրյանին էլ թույլ չեմ տա իր բռունցքներն օգտագործել` ոստիկանին կամ որեւէ մեկին խփելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Խոսքը վերաբերում էր վերջին շրջանում պատգամավորների եւ ոստիկաների միջեւ տեղի ունեցած բախումներին: Ն. Նազարյանը դժգոհեց, թե նույն այդ պատգամավորները երբեք նկատողություն չեն անում բողոքավորներին, ովքեր լկտի արտահայտություններ են անում պաշտոնյաների հասցեին կամ էլ անիծում են ոստիկաններին: