Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և նշեց, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել նախագծին: «Ես բացասական եմ վերաբերվում այս նախագծին, բայց ուզում եմ ավելի խորն անդրադառնալ: Մինչև հիմա մենք խոսում էինք, որ Ազգային ժողովն է օրենսդրական բուն գործունեությունից կտրված: Մենք մեր օրենսգրքերի մշակմանը չենք մասնակցում, որևէ սկզբունքային քաղաքականություն չենք իրականացնում, ավելին` Ազգային ժողովում ընդունված օրենքներ բերողը կառավարությունն է, որոնք մենք դակում ենք, երբեմն էլ որոշ կոսմետիկ փոփոխություններ անում: Մեկ ցավալի հանգամանք է ի հայտ եկել, երբ մենք ասում ենք, որ ամբողջ օրենդրական նախաձեռնությունը կառավարությունն է իրականացնում, սա փաստում է, որ ավելի վատ փորձանքի առաջ է կանգնած մեր օրենսդիրը, քանի որ կառավարությունն իր աշխատանքների մեծ մասը և լիազորությունները վստահել է միջազգային կազմակերպություններին»,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ կառավարությունը բերում և պարտադրում է միջազգային կազմակերպությունների կողմից մշակված օրենսդրական նախաձեռնությունները:
«Եթե մենք մինչև այսօր դժգոհում էինք, որ օրենսդիրի դերն է նսեմացվում, բայց հիմա էլ պետք է ասել, որ կառավարությունն է իր գործառույթները թողել: Այսօր անձնական տվյալները, մյուս օրը կստեղծենք հակասահմանադրական բյուջետային գրասենյակ, է, ինչքա՞ն կարելի է: ՀՀ օրենսդրական ինքնիշխանությունը վտանգված է, պետք է համարձարկություն ունենալ և պարտադրանքով ներմուծվող իրավական ակտերը չընդունել»,- եզրափակեց պատգամավորը:
Նշենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մտավ գալիք շաբաթվա նիստերի օրակարգ: