Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ից վարձակալած տարածքի փոփոխություն, քանի որ կառավարական համար 2 նոր մասնաշենք տեղափոխվելու նպատակով ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ է ազատել այդ տարածքը:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե տարեկան որքա՞ն վարձ էին վճարում: Արման Սահակյանը պատասխանեց` 83 միլիոն դրամ:
«Ես երեկ մի քանի շենքերում եմ եղել, որոնք պատկանում են տարբեր գերատեսչությունների: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, բայց չենք օգտագործում դրանք: Բազմաթիվ գերատեսչություններ, ՊՈԱԿ-ներ ունենք, որոնք վարձով են շենք զբաղեցնում: Հարկավոր է, որ նախարարությունները, գերատեսչություններն այդ հարցին անդրադառնան: Այնպես են բռնել այդ գույքը, որ չեմ հասկանում, թե ինչ են անելու, ոչ էլ տարիներով այդ շենք-շինությունները տեսնում են: Դրանք քայքայված վիճակում են գտնվում, ջարդված, կոտրված: Բայց այդ շենքերը մեր սեփականությունն են, պետական սեփականություն են, վերանորոգենք, թող գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան, վարձով այլ տարածք զբաղեցնեն: Ես հանձնարարական եմ տվել, որ գլոբալ առումով այդ հարցին լուծում տանք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: