կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-17 12:08
Աշխարհ

Արևմուտքն անվստահություն է հայտնել ԻՊ-ի դեմ Ադրբեջանի պայքարին. Независимая газета

Արևմուտքն անվստահություն է հայտնել ԻՊ-ի դեմ Ադրբեջանի պայքարին. Независимая газета

Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններ են: «Ժանդարմերիան Սիրիայի հետ սահմանին գտնվող Իմանլը գյուղում հինգ մահապարտ ահաբեկիչ է ձերբակալել, որոնցից երեքն Ադրբեջանի քաղաքացիներ են: Թուրքերին ցնցել էր այն, որ ձերբակալվածների թվում եղել է նաև երկու կին»,-գրում է Независимая газета-ն:

Թերթը նշում է, որ Ադրբեջանը, որպես ԻՊ-ի համար կադրերի աղբյուր, հիշատակվել է ամռան վերջին Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովի հանձնակատար Հայսամ Աբու Սաիդի կողմից:

«Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր Սիրիայից Եվրոպա ջիհադականների տարանցումը տեղի է ունենում Թուրքիայով:  IHRC-ի զեկույցում հիշատակված Բելգիան արևմտյան փորձագետների կողմից ճանաչվում է վայր, որտեղ ահաբեկիչները որջ են դրել: Ադրբեջանցի ահաբեկիչներին հեշտ է ինտեգրվել բելգիացի վայնախներին, քանի որ տիրապետում են ռուսերենին և «պատմական խորհրդանիշերի» ընդհանրություն ունեն:

Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցրել է իր երբեմնի ջերմ զգացմունքներն ադրբեջանցիների հանդեպ: Այս ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն փաստաթուղթ է հրապարակել, որում նշվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, իսկ ևս 1677-ին արգելվել է մուտք գործել Թուրքիա,- գրում է թերթը `նշելով, որ Ադրբեջանում  ԻՊ-ի գլխավոր հենակետը համարվում է Սումգայիթը, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո հոգևոր իշխանությունը վերցրել են սալաֆիները: Ադրբեջանում կա 1 միլիոն սալաֆի:

«Ժամանակին Կովկասում սարսափ առաջացնող «Դաղստանի ամիր» Իլգար Մոլաչիևի անցումը Ադրբեջանից Դաղստան, ստիպել է կասկածել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պրոֆեսիոնալությանը, քանի որ   նախարարությունը գործողություն էր իրականացնում ահաբեկչի դեմ: 2015-ին  Մահմուդովն ազատվեց պաշտոնից, գերատեսչությունը լուծարեցին, իսկ աշխատակիցները դատապարտվեցին: Պարզվել է, որ գերատեսչությունը Մահմուդովի ղեկավարության օրոք ձևացրել է, թե աշխատում է, և ջիհադականներից կաշառքներ  է ստանալ, ինչի շնորհիվ վերջիններս կարողանում էին Թուրքիայով գնալ Սիրիա` ջիհադական դառնալու համար: Բացի այդ` իր պաշտոնը Մահմուդովն օգտագործել է Ադրբեջանի միջազգային բանկից միջոցներ յուրացնելու համար»,- ասվում է հոդվածում:

Ըստ թերթի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայումս ժամանակ չունի սալաֆիների համար: Երկրում ճգնաժամ է, աճում է սոցիալական դժգոհությունը: Ադրբեջանի միջազգային բանկը, որը համարվում է երկրի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է:

«Մայիսի վերջին մի շարք միջազգային վարկանիշային գործակալություններ Ադրբեջանի միջազգային բանկի կառավարման խորհրդին անվստահություն են հայտնել` ճգնաժամից բանկը դուրս բերելու ունակության հետ կապված: Հոդվածի սկզբում հիշատակված`  Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովը հայտարարել է, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց թվում է Ադրբեջանը, կորցրել են արևմտյան գործընկերների վստահությունն ԻՊ-ի դեմ պայքարում: Հանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ «անվճարունակ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարևոր տեղեկությունների գաղտնազերծում, ինչն Ադրբեջանում հակաահաբեկչական գործունեությունն «անարդյունավետ է դարձնում»,- ասվում հոդվածում: