|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող` ըմբշամարտի աշխարհի առաջնության 2-րդ օրն անհաջող էր հայ մարզիկների համար:
59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը առաջին գոտեմարտում 8:2 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող Վիկտոր Չոբանուին: 1/16 եզրափակիչ փուլում հայ մարզիկը 8:3 հաշվով պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրատ Տասմուրադովին:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 5:1 հաշվով հաղթեց կորեացի Յոնգոն Լին: 1/16 եզրափակիչ փուլում հայ ըմբիշը 0:5 հաշվով զիջեց կիրգիզ Կայրաթբեկ Տուգոլբաևին:
Էդգար Սարգսյանը 80 կգ քաշայինների պայքարում որակավորման փուլում 8:5 հաշվով հաղթեց ավստրիացի Մայքլ Վագներին, իսկ 1/8 եզրափակիչ փուլում 7:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Սալաևին:
130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էդգար Խաչատրյանը 4:2 հաշվով պարտվել է Բրազիլիան ներկայացնող Էդվարդ Սողոմոնյանին: