կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 11:52
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հայտնի է Ռուսաստանի կազմը

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հայտնի է Ռուսաստանի կազմը

Սեպտեմբերի 7-14-ը Տաշքենդում ընթանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեդալների համար մրցապայքարում սեպտեմբերի 8-ից ներգրավվելու են ազատ ոճի ըմբիշները: Գաղտնիք չէ, որ չեմպիոնի կոչման գլխավոր հավականորդները ներկայացնելու են այս մրցաձևում աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող Ռուսաստանի հավաքականի պատվիրակները: Ուզբեկստանի մայրաքաղաքում ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը կներկայացնեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի 5-ակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը (125 կգ), աշխարհի կրկնակի չեմպիոններ՝ Դենիս Ցարգուշն (74կգ) ու Վիկտոր Լեբեդևը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Անդուլսալամ Գադիսովը (97 կգ), 2014 թ Եվրոպայի չեմպիոն Անդուլռաշիդ Սադուալեվը (86 կգ), 2011 թ աշխարհի գավաթակիր Ալեքսանդր Բագոմոլովը (61 կգ), ինչպես նաև Սասլան Ռամոնովն (65 կգ) ու Խետագ Ցաբոլովը (70 կգ):

 

Հիշեցենք, որ Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսում, Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, ներկայացնելու են 5 ըմբիշներ՝ 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), ինչպես նաև Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ): Նշենք նաև, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը օգոստոսի 26-ից ուսումարզական հավաք է անցկացնում մրցավայրում՝ Տաշքենդում:

 

Աղբյուր՝ Wretsling.am