Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն անհաջող մեկնարկեց: 3 քաշային կարգերում մնացինք ձեռնունայն:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը, ումից սպասելիքները չեմպիոնական էին, 1/8-րդ եզրափակչում միավորներով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Գյու Ջին Չոին:
66 կգ քաշային Արման Ադիկյանը 1/16-րդ եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին:
Իսկ մեծահասակների հավաքական վերջերս տեղափոխված գյումրեցի` 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում զիջեց թուրք Ջենկ Իլդեմին:
Այսօր միջազգային տատամիում իրենց ուժերը կչափեն Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները։ 60 կգ քաշային Վահան Ջուհարյանը կմրցի Սլովենիայի ներկայացուցիչ Դրիտանո Հաջրիզի հետ։ 84 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը պայքարի դուրս կգա ավստրիացի Ամեր Հրուստանովիչի հետ։ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը կմրցի Էստոնիայի ներկայացուցիչ Հեյկի Նաբիի հետ։