Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Հայաստանը ներկայացնող 11 մարզիկներ: Երեկ՝ մրցումների առաջին օրը, օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը 570 միավորով գրավել է 8-րդ տեղը և անցել եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նրան հաջողվել է բարելավել դիրքերը և մրցելույթն ավարտել 5-րդ տեղում:
Վազող թիրախ, խառը վազք, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (2X20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը 342 միավորով 11 մրցակցից գրավել է 6-րդ տեղը, նույն վարժության տղաների պայքարին մասնակցել է 16 տղա: Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Մինասյանը 362 միավորով գրավել է 7-րդ տեղը, 358 միավորով նրան հաջորդել է Շանթ Սարգսյանը, իսկ 347 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը գրավել է 11-րդ տեղը: Տղաների եռյակը թիմային պայքարում գրավել է չորրորդ տեղը՝ 3-րդ տեղը գրաված Ռուսաստանի թիմին զիջելով ընդամենը 1 միավորով:
Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել է 33-րդ տեղը:
Այսօր՝ մարտի 5-ին, մրցելույթները կսկսի հայ հրաձիգներից ամենակրտսերը՝ 12-ամյա Հայկ Բաբայանը: