Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սլովակիայի Սնինա քաղաքում ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության 1-ին օրվա գոտեմարտերը, որոնց արդյունքներով 5 քաշային կարգերում (50, 54, 58, 63 և 100 կգ) որոշվեցին մեդալակիրները:
54 կգ քաշային կարգում ոսկե մեդալին էր հավակնում եզրափակիչ մտած Էդգար Թամազյանը, ով այս տարվա Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է: Եզրափակիչում Էդգարը 2:4 հաշվով զիջեց ղազախ ըմբիշ Յերնուր Ֆիդահմետովին ու այս անգամ բավարարվեց աշխահի փոխչեմպիոնի տիտղոսով ու արծաթե մեդալով:
58 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Արսլան Զուբայրովը, ով եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի պատվիրակ Պարվիզ Նասիբովին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Մալխաս Ամոյանը 1:2 հաշվով պարտվեց իրանցի Աբդեւալի Քերմատին ու բավարարվեց 5-րդ տեղով: Հիշեցնենք, որ 58 կգ քաշային կարգի մեր առաջատար՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, օգոստոսին Նանկինի պատանեկան օլիմիպիական 2-րդ խաղերին մասնակցելու իրավունք նվաճած Զավեն Միքայելյանին այս անգամ փոխարինել էր Մալխաս Ամոյանը:
Իսկ ահա 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Արման Բաղդասարյանը ձեռքից բաց չթողեց: Նա համառ ջանքերի գնով 1:0 հաշվով հաղթեց լիտվացի Տիտաս Կերսեւիչյուսին:
Այնպես որ`մրցաշարի 1-ին օրը մրցագորգ ելած` Հայաստանի 5 պարտվիրակներից 2-ը դարձան մրցանակակիր: Հուսանք, որ այսօր ասպարեզ մտնող հաջորդ 5 քաշային կարգերի՝ 42, 46, 69, 76 և 85, Հայաստանի ընտրանու ներկայացուցիչները նվաճած պարգևների քանակը կփորձեն ավելացնել:
63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ֆինն Մաթիաս Լիպաստին, ով եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Լուկա Օրլովին: 100 կգ–ում էլ իրեն հավասարը չունեցավ վրացի ըմբիշ Զվիադ Պատարիձեն, ով եզրափակիչում 7:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Ջավադ Ֆեյզիևի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: