կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 11:08
Սպորտ

Ձյուդոյի աշխարհի առաջնություն. հայ մարզիկների մրցակիցները

Ձյուդոյի աշխարհի առաջնություն. հայ մարզիկների մրցակիցները

Օգոստոսի 24-30-ը Ղախազստանի մայրաքաղաք Աստանայում ընթանալու է մեծահասակների ձյուդոյի աշխարհի հոբելյանական ՝ 30-րդ առաջնությունը, որտեղ, մեդալներից, խոշոր պարգևավճարներից զատ, նաև օլիմպիական վարկանիշային գերբարձր միավորներ կվիճարկվեն: Անհատական մրցումներում կանանց և տղամարդկանց 7-ական քաշային կարգերում կխաղարկվի ընդհանուր առմամբ 56 մեդալ: 

Ստագատեսին մասնակցում է 120 երկրի 729 մարզիկ, այդ թվում` 432 ձյուդոյիստ , 297 ձյուդոյիստուհի: Բացի Հայաստանի ներկայացուցիչներից, առաջնությունում հանդես կգան ևս 3 հայազգի մարզիկներ՝ Ուկրաինայի պատվիրակներ ՝ Շուշաննա Ղևոնդյանը (57կգ), Գևորգ Խաչատրյանը (66կգ) և 81կգ քաշային ուրուգվահայ ձյուդոյիստ Ալային Աբրահամյանը: 


Այսօր` Ղազախստանի ժամանակով ժամը 11-ից, կսկսվեն տղամարդկանց՝ 60կգ և կանանց՝ 48կգ քաշային կարգերի նախնական և սփոփիչ փուլերի հանդիումները: Ժամը 16:20-ին տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ժամը 17-ից կսկսվեն այդ երկու քաշային կարգերի եզրափակիչ փուլի գոտեմարտերը:

Երեկ տեղի է ունեցել  մասնակիցների վիճակահանություն, որով հայտնի դարձան նաև Հայաստանի և հայազգի մասնակիցներին առաջին մրցակիցները:


Տղամարդիկ ՝
60կգ, 61 մասնակից ՝
1/32րդ փուլ ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ –Վիսենթ Լիմար, Ֆրանսիա,
Այս զույգի հաղթողը 1/16-րդ փուլում մրցելու է Յակոբ Գնահուի, Բենին- Միշել Մվաբի, Զամբիա զույգի հաղթողի հետ: 
Օգոստոսի 25-ին տատամի կելնեն ու մեդալներ կվիճարկեն տղմարդկանց ՝ 66կգ, կանանց ՝ 52կգ քաշայի կարգերի մասնակցիները՝ 
Տղամարդիկ ՝ 
66կգ, 61մասնակից՝ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ- Ֆահիմ Աբդուլ Ֆազլի, Աֆղանստան,
ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱ – Սիյաբուլելա Մաբուլու , ՀԱՀ:
Կանայք ՝ 
52կգ, 43 մասնակից՝
1/32-րդ փուլ ՝ ԺԱՆՆԱ ՍՏԱՆԿԵՎԻՉ, ՀԱՅԱՍՏԱՆ- Ռոնի Շվարց,Իսրայել:
1/16-րդ փուլում այս զույգի հաղթողը կմրցի Բրազիլիայի ներկայացուցիչ Էրիկա Միրանդայի հետ: 


Օգոստոսի 26–ին ասպարեզը կտրամադրվի տղամադկանց՝ 73կգ և կանանց՝ 57կգ քաշային կարգերի մասնակիցներին:


Կանայք ՝
57կգ, 55մասնակից՝
1/32-րդ փուլ ՝ ՇՈՒՇԱՆՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱ- Ֆաբիենե Կոչեր, Շվեյցարիա:
Այս զույգի հաղթողը 1/16-րդ փուլում ուժերը կչափի Անգլիայի պատվիրակ Նեկոդա Դևիս Սմիթի հետ:
Օգոստոսի 27-ին մեդալներ կխաղարկվեն տղամարդկանց ՝ 81կգ և կանանց՝ 63կգ քաշային կարգերի մասնակիցները՝
Տղամարդիկ ՝
81կգ, 76 մասնակից՝
1/64-րդ փուլ ՝ ԱԼԱԻՆ ԱԲՐԱՀԱՄԱՅԱՆ, ՈՒՐՈՒԳՎԱՅ -Դիոգո Լիմա Պորտուգալիա, 
1/64-րդփուլ ՝ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՓԱՐՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Հեմբաթու Էրի , Չինաստան: 
Այս քաշային կարգի մեր երկրորդ մասանկիցը՝ Ռաֆայել Դավթյանը, վիճակահանության արդյունքներով 1/64-րդ փուլից ազատ է, ու պայքարը կսկսի միանգամից 1/32-րդ փուլից: Այստեղ նրա մրցակիցը կլինի Կոդո Նականո, Ֆիլիպիններ- Յակուբ Կուբյենիեց, Լեհաստան զույգի հաղթողը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: