Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` հոկտեմբերի 6-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ կսկսեն պայքարը 1/16-րդ փուլից: Վաղը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային կարգի, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ հոկտեմբերի 7-ին մրցելույթները կսկսի 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
Արամ Ավագյանը կմրցի Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիի հետ, իսկ Բաչկովը` կորեացի Լիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում: Եվս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: