կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 11:04
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. մեկ արծաթ, երկու բրոնզ

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. մեկ արծաթ, երկու բրոնզ

Հայաստանի պատվիրակներն ավարտեցին Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրվա մրցելույթները: Մեդալների համար պայքար մղած Հայաստանի ընտրանու 4 պարվիրակներից երեքը դարձան մրցանակակիր: Միայն 96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը անմասն մնաց խաղարկված պարգևներից: Ինչպես արդեն հայտնել էինք, 60 կգ քաշային կարգում եզրափակիչ էր մտել 2013 թ երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը: Խոստումնալից ըմբիշին չհաջողվեց կրկնել անցած մրցաշրջանի իր հաջողությունը: Նա վճռորոշ գոտեմարտում 1:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին և այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով ու աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսով: Իսկ ահա 3-րդ տեղի համար պայքարող մեր մյուս երկու ըմբիշները իրենց առջև դրված առաջադրանքը հաջողությամբ կատարեցին: 3-րդ տեղի համար պայքարում 50 կգ քաշային Սլավիկ Գալստյանը համոզիչ առավելությամբ 10:2 հաշվով պարտության մատնեց ղազախ Ակիլբեկ Կանագատին և արժանցավ բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում էլ ոսկե մեդալը բաժին հասավ Ադրբեջանի ներկայացուցչին: Իբրահիմ Նուրուլաևը եզրափակչում 9:2 հաշով հաղթեց ուկրաինացի Ալեքսեյ Ժաբիցկիին: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Քոչարյանը, ով 3-րդ տեղի համար մենամարտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանացի Հանես Վագների նկատմամբ: Այս քաշային կարգում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Թուրքիայի պատվիրակ Ֆուրկան Բայրակը, ով եզրափակչում 4;2 հաշվով առավելության հասավ իրանցի Փայամ Բույերիի նկատմամբ: Այս պահին դեռ շարունակվում է 96կգ քաշային կարգի մեդալների համար պայքարը:

Այսօր՝ օգոստոսի 6-ին մեդալներ կխաղարկվեն մնացած 4 քաշային՝ 55, 66, 84 և 120կգ կարգերում: Հուսանք առաջին օրվա մեդալների հարուստ ավարին վաղը ևս մեր պատվիրակներին կհաջողվի նոր պարգևներ ավելացվե