Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայկական պատվիրակությունը դեռևս լուրջ հաջողությունների չի հասել. մեկ լոնդոնյան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է հունահռոմեական Արսեն Ջուլֆալակյանը, մեկ ուղեգիր էլ` ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը:
60 կգ քաշային Նարեկ Սանոյանը առաջին իսկ գոտեմարտում տատամին լքեց պարտված, նրա մրցակիցն էր գերմանացի Տիմ Սկլեյչերը:
84 կգ քաշային դաղստանցի Հաջիմուրադ Նուրմագամեդովը, ով ներկայացնում էր Հայաստանը, զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Բոկեյին:
96 կգ քաշային Հարություն Ենոքյանը 2-րդ գոտեմարտում զիջեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուսամ Խատրիին:
Այսօր հայ ըմբիշներն իրենց որակները կդրսևորեն մնացած 3 քաշային կարգերում:
74 կգ քաշային կարգում հունաստանցի Օլեգ Մոտսալինի հետ ուժերը կչափի Հայաստանը ներկայացնող Մուսսա Մուրթազալիևը, ով կմեկնարկի 1/16-րդ եզրափակիչից:
Իսկ ծանր` 120 կգ քաշային, Ռուսլան Բասիևը կհանդիպի Ֆլորիան Տեմենգիլի հետ: