Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգութան աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ, բացի մեդալներից, ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու` 64 ուղեգրերի համար: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են «Ռիո 2016»-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն` մեծահասակների հետ ուժերը չափելու և «Ռիո 2016-ի» ուղեգիր նվաճելու փորձ կատարելու համար:
Սեպտեմբերի 14-ին Հայաստանը ներկայացնող հրաձիգները ցույց տվեցին հետևյալ արդյունքները` 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) տղաների պայքարում 12 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը 360 միավորով գրավել է 5-րդ տեղը, Հովհաննես Խաչատրյանը 355 միավորով՝ 7-րդ տեղը և Շանթ Սարգսյանը 347 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն վարժության թիմային պայքարում 1-ին տեղն է գրավել Ֆինլանդիայի թիմը՝ 1121 միավորով, 2-րդ տեղը Ռուսաստանը՝ 1071 միավորով, և 3-րդ տեղն է գրավել Ռազմիկ, Հովհաննես, Շանթ հայկական եռյակը՝ 1062 միավորով:
Հրաչիկ Բաբայանը 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չի ունեցել որակավորման փուլում: 78 մրցակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Հրաչին 624,1 միավորով հաջորդում է ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն է 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը՝ 623,2 միավորով կրկին չինացի Պենգ Վյուն, 5-րդը ՝ 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը՝ 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը՝ Բրայան Բադուին: Լավագույն ութնյակն այսօր կմասնակցի եզրափակիչին:
10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 328 միավորով գրավել է 7-րդ տեղը:
Այսօր` սեպտեմբերի 15-ին, կմրցի միայն Հրաչ Բաբայանը՝ մասնակցելով եզրափակչիին, իսկ մյուսները մրցելույթները կշարունակվեն վաղը: