կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 12:43
Քաղաքական

Անհասկանալի է՝ ինչու էր ՀԽ-ն փորձում ապրիլի 24-ին սկսել իշխանափոխությունը

Անհասկանալի է՝ ինչու էր ՀԽ-ն փորձում ապրիլի 24-ին սկսել իշխանափոխությունը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ Հիմնադիր խորհրդարանը փորձում էր ապրիլի 24-ին սկսել իշխանափոխության գործընթացը:

 

«Եթե իսկապես Հիմնադիր խորհրդարանն ունի համակիրներ, հետևորդներ, ապա կարող էր իշխանափոխության գործընթացը սկսել մայիսին: Ես համոզիչ մեկնաբանություն չեմ լսել, թե ինչո՞ւ անպայման ապրիլի 24-ին, երբ մենք հազարավոր հյուրեր ենք ունենալու այստեղ: Ես դա չեմ հասկանում: Միայն ասել, որ այդ օրն են որոշել, որովհետև այդ օրը մարդիկ դուրս են գալու փողոց, դա քաղաքական մոտեցում չէ: Այս առումով` Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց կեցվածքով ու քայլերով մեկ այլ թեմա բերեցին քաղաքական հարթություն, որը կվնասի ապրիլի 24-ի օրվա հիմնական ասելիքին ու արարողություններին»,- ասաց Հակոբյանը:

 

Սակայն պատգամավորը ճիշտ չի համարում ՀԽ-ի անդամների կալանավորումը: