|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, որը տևելու էր երեք-չորս օր, իսկ հետո երկիրը կսկսեր պարտիզանական դիմադրությունը։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Ես հիշում եմ, թե ինչ ասաց ինձ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա հետ զրուցել է երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (Արևմուտք)։ Իրակլին հարցրել է.«Այո, բայց քանի՞ օր եք պատկերացնում, որ մենք կարող ենք կռվել Ռուսաստանի հետ: Քանի՞ օր կդիմանանք։ Նրանք պատասխանեցին՝ երեք-չորս օր, նա ասաց. «Իսկ այս երեք-չորս օրվա համար դուք մեզ ոչնչացնում եք»։
Նրան պատասխանել են. «Դուք 3-4 մլն եք, հետևաբար երեք-չորս օրում բոլորին չեն սպանի, հետո կարող եք պարտիզանական շարժում սկսել անտառներում:Մենք ձեզ կօգնենք, իսկ դուք այնտեղից կպայքարեք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Իվանիշվիլին։