Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Եթե ասում եք սահմանի վերականգնում է, բա ինչո՞ւ եք կանոնակարգի վերնագրում գրել սահմանազատում։ Ի դեպ համատեղ հանձնաժողովի գործառույթների մեջ միայն սահմանազատում է տրվում, սահմանագծում որ չկա, բա Տավուշում ինչպե՞ս կատարվեց»,- ԱԺ-ում, սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ երկու հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Ի՞նչ հարցով է կառավարությունը դիմել Սահմանադրական դատարան, ո՞րն է եղել կոնկրետ հարցադրումը։ Ներքին Հանդ գյուղում ե՞րբ է սահմանազատում և սահմանագծում իրականացվելու, ե՞րբ է Ներքին Հանդի բնակիչը կարողանալու իր հարազատին գյուղի գերեզմանոցում հուղարկավորել»։ Ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց․ «Չեմ կարող ասել՝ հաջորդը որ հատվածում է իրականացվելու սահմանազատում և սահմանագծում։ Ըստ մեր պայմանվորվածության կանոնակարգը հաստատելուց հետո Ադրբեջանի հետ կփոխանակվենք ծանուցումներով, կլինի հանդիպում, որտեղ կորոշվեն հաջորդ հատվածները»,- ասաց Գրիգորյանը: Իսկ ՍԴ դիմելու վերաբերյալ պատասխանեց, որ փաստաթուղթը, իր մեջ պարունակելով անվտանգային բաղադրիչ, պարտադիր պետք է արժանանա ՍԴ և ԱԺ գնահատականին։
Մանրամասն՝ տեսանյութում։