Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի 108 թաղամասի 511 հասցեի տանիքից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՎ հարցականով, գլխի և գոտկային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։
Ոստիկանները հիվանդանոցում պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ալիկ Մ․-ն է։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Ալիկ Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Դավիթ Ս․-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ալիկ Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։