կարևոր
439 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 16:44
Քաղաքական

Պետության տասնամյակների ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է ու թշնամու սպառնալիքները․ ադրբեջանագետ

Պետության տասնամյակների ապագայի հարց է որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն է ու թշնամու սպառնալիքները․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մհեր Գրիգորյանին ինչ հարցրեցին սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի հետ կապված, կա՛մ խուսափեց պատասխանից, կա՛մ ընդունեց բարձրաձայնված ռիսկերն ու վտանգները, կա՛մ ասաց՝ «պատասխան չունեմ»։

Ու ամեն խոսքում «բայց ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, լավ բան ենք անում»։ Պետության տասնամյակների ապագայի հարց ա որոշվում, մարդու միակ հիմնավոր փաստարկը իր կարծիքն ա ու թշնամու սպառնալիքները։ Ու ամենաահավորն այն է, որ իրենք էլ ընդունում են, որ այդ փաստաթուղթը չի չեզոքացնում սպառնալիքը։

Ու քպ-ականները գնալու են ու, բոլոր փաստաթղթի վտանգները անտեսելով, կողմ են քվեարկելու։ Մեկը չի ասի՝ «մի րոպե, բանականությունս միացնեմ»»։