|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցի վերաբերյալ հարցուպատասխանից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես եկան հարցի վերաբերյալ ելույթներով։
«Պատերազմի սպառնալիքով որևէ փաստաթուղթ ստորագրելը միջազգային իրավունքի ոտնահարում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ներքին Հանդում, Տեղ գյուղում, Ջերմուկում, Գեղարքունիքում այն բոլոր հատվածները, որ օկուպացրել է Ադրբեջանը՝ մնալու են օդից կախված: Ժողովրդական խոսքով ասեմ՝ սա փաստաթուղ է նաղդի և նիսյայի մասին»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: