|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։
Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ստորագրել են Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպություններ:
Երբ Արցախի հարցը հանեն օրակարգից, այս պետությունը փլուզվելու է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
«Դա լավ գիտեն մեր թշնամիները, և իշխանություն զավթածները, այս ամենի պատասխանատվության տակից ո՞նց են դուրս գալու, դա անհասկանալի է։ Ինչպե՞ս են իրանց եփած ճաշը ուտելու և որտե՞ղ են թաքնվելու»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։