Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Անդրադարձ է կատարվել այսօր Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ արցախցիների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի արած հայտարարություններին, Արցախում տեղի ունեցած իշխանափոխության հանգամանքներին, վերջին շրջանի արցախյան իրադարձությունների կապակցությամբ միջազգային տարբեր հարթակներում ընդունված բանաձևերին ու դրանց շարժառիթներին, ստեղծված իրավիճակում մեր հետագա անելիքներին և այլ հարցերի:
Խոսելով Սամվել Շահրամանյանի հայտարարությունների մասին` Կիրո Մանոյանն ընդգծել է, որ Շահրամանյանն ի վերջո պետք է պատասխանի կուտակված հարցերին, բայց ոչ միայն այդ հարցերին պատասխանելու համար, այլև Արցախի իշխանությունների հասցեին ՀՀ իշխանությունների կողմից հնչող մեղադրանքները պարզաբանելու իմաստով: Ըստ Կիրո Մանոյանի` հասկանալի է նաև Սամվել Շահրամանյանի զգուշավորությունը, քանի որ նրա խոսքը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել հայ-ադրբեջանական հետագա բանակցություններում, ինչպես նաև Արցախի իշխանությունների հետագա գործունեության նպատակահարմարության հարցում:
Մանրամասները` տեսանյութում