Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կուսկցությունների նախընտրական ծրագրերը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը Վրաստանի կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիների համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հավակնոտ նախընտրական ծրագիրը: Արդեն 12 տարի իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը կփորձի չորրորդ անգամ հաղթանակ տանել հոկտեմբերի 26-ի հերթական խորհրդարանական ընտրությւններում: Նրա գլխավոր ընդդիմախոսը, ինչպես եւ նախորդ ընտրություններում, համարվում է «Միասնական ազգային շարժումը» (ՄԱՇ), որը հիմնադրել է Միխեիլ Սահակաշվիլին, որը ծառայում է որպես ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի՝ «Միասնություն - ազգային շարժման» կորիզը: Շնորհանդեսի ընթացքում Կոբախիձեն հնչեցրել է այսօրվա դրությամբ Վրաստանի տնտեսական ցուցանիշները, որոնք նախատեսվում են մինչեւ 2028ը՝ խղաղության եւ զարգացման տեմպերի պահպանման պայմանով, ինչպես նաեւ դրանք համեմատել է Սաակաշվիլիի կառավարման օրոք՝ մինչեւ ՎԵ-ի իշխանության գալը համանման ցուցանիշների հետ։ Հաջողությունները, անշուշտ, տպավորիչ են։ ՎԵ-ն իր նախընտրական ծրագրում, բացի տնտեսությունից, շեշտը դնում է նաեւ ավանդական արժեքների պաշտպանության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցության վրա, որին պատկանում է հավատացյալ վրացիների ավելի քան 80% -ը: Իշխող կուսակցության ղեկվարությունն օգոստոսին նույնիսկ առաջարկել էր Սահմանադրությունում ամրագրել Ուղղափառության՝ որպես պետական կրոնի կարգավիճակը կամ դրանում մտցնել Ուղղափառության գաղափարը՝ որպես վրացական պետության ինքնության հենարան։ ՎԵ-ի նախընտրական ծրագիրը շահեկանորեն տարբերվում է ՄԱՇ-ի մրցակիցների ծրագրից, որի կետերի մեծ մասը հիմնված է Եվրամիությունից ֆինանսական կախվածության գաղափարի վրա։ Միացյալ ազգային շարժման ծրագրում ուղղակիորեն ասվում է՝ շարժումը, իշխանության գալու դեպքում, հույս ունի մուտք գործել Եվրոպական հիմնադրամ, որը կազմում է 14 միլիարդ եվրո, եւ այդ ժամանակ այդ միջոցների հաշվին հնարավորություն կստեղծվի ապահովել քաղաքացիների կարիքները։ Այլ կերպ ասած, Վրաստանում աշխատավարձերի, թոշակների եւ սոցիալակն նպաստների աճը ՄԱՇ -ը բառացիորեն պատրաստվում են տեղափոխել ԵՄ՝ առանց նրանից որեւէ երաշխիքի։ Ընդ որում՝ընդդիմադիր շարժումն ուղիղ տեքստով հայտնում է՝ այն գործում է միայն որպես միջնորդ Արեւմուտքի եւ վրաց ժողովրդի միջեւ եւ Վրաստանում իշխելու է որպես արեւմտյան ժամանակավոր կառավարիչ: Բացի այդ, վրաց ժողովրդի ավնդական արժեքներին հատուկ հավատարմության ընդդիմությունը ցույց չի տալիս, թե ինչն էլ կարող է իրեն արժենալ ընտրողների ձայները։ Մինչդեռ, կասկած չկա, որ կլինեն արեւմտյան դրամաշնորհների վրա մակաբուծողվողներ, ովքեր կողմ կքվեարկեն ՄԱՇ-ին, քաի որ Վրաստանի դպրոցներում եւ բուհերում 20 տարի ազդեցության գործակալները (ընդհանուր առմամբ Վրաստանում այդ գործունեությունն իրականացնում են տարբեր տվյալներով՝ 10 հազարից մինչեւ 30 հազար ՀԿ) իրենց փխրուն ուղեղներում մխրճել են՝ «Արեւմուտքը մեզ կօգնի», եւ «Ռուսաստանը կփլուզվ՛», իսկ արեւմտյան գրանտ ստանալը հաջողության գլխավոր ցուցանիշն է։ Նրանց համար ԱՄՆ-ի կամ Եվրամիության օտարերկրյա գործակալ լինելը պատվաբեր է, բայց պետք չէ լինել Ռուսաստանի ազդեցության գործակալ։ Հիմնականում հենց մայրաքաղաքային երիտասարդությունն է, որին ուղղակիորեն հարվածել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, բողոքի ցույցերի է դուրս եկել արեւմտամետ ՀԿ-ների կոչով եւ, հավանաբար, կքվեարկի ՄԱՇ-ի օգտին։ ՎԵ-ի ընտրազանգվածը վրացական ծայրամասի բնակիչներ են, պետական աշխատողներ, միջին եւ կենսաթոշակային տարիքի անձինք։ Նրանք, ամենայն հավանկանությամբ, հոկտեմբերի 26-ին կգան ընտրատեղամասեր եւ հիմնականում կքվեարկեն իշխող կուսակցության օգտին, քանի որ բյուջետային աշխատողների աշխատավարձերը, թեկուզ ոչ շատ, բայց պարբերաբար բարձրացնում են, իսկ բնակչության լայն զանգվածները իշխանությունից դժգոհելու հտուկ պատճառ չունեն։
Նախընտրական վարկանիշները՝ որպես մանիպուլյացիայի միջոց
Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե արդյո՞ք ՎԵ - ն կկարողանա պահպանել պարզ մեծամասնությունը խորհրդարանում, թե կհասնի՞ սահմանադրական մեծամասնության (ինչպես 2016 թ-ի ընտրություններում), ինչը ակնհյտորեն ցանկանում են նրա ղեկավարները: Իշխող կուսակցությունը համառորեն համոզում է ընտրողներին՝ սահմանադրական փոփոխությունների վրա հիմնված իր բոլոր խոստումները կատարելու համար իրեն անհրաժեշտ կլինի սահմանադրական մեծամասնություն։ Խոստումները, մասնավորապես, հանգում են նրան, որ հակասահմանադրական ճանաչեն նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիի հիմնադրած նախկին իշխող ՄԱՇ կուսակցությունը եւ դրա հետ կապված միավորումները։ Նախատեսվում է նաեւ մի շարք քրեական գործեր հարուցել, այդ թվում՝ 2008 թ-ին ռուս խղաղապահների եւ Հարավային Օսիայի վրա հարձակման համար: դրնով իսկ ՎԵ-ն կվերացնի Արեւմուտքի՝ կառավարության վրա ուրիշի ձեռքերով (պրոքսի) ճնշում գործադրելու հնարավորությունը եւ կստիպի նրան ուղղակիորեն համագործակցել միայն օրինականորեն ընտրված խորհրդարանի եւ նրա նշանակած կառավարոթայն հետ։ Ըստ GORBI հասարակական կարծիքի հետազոտության միջազգային կենտրոնի վերջին հարցման, որն անցկացվել «Իմեդի» հ/ը պատվերով սեպտեմբերի վերջին իշխող ՎԵ կուսակցութայն վարկանիշը 60%-ի սահմաններում էր։ ՆԱՇ-ի երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիային աջակցել է հարցվածների 13,6 տոկոսը, մնացածը դժվար թե անցնի 5 տոկոսի շեմը:
Միեւնույն ժամանակ, ըստ սոցհարցման, որը նույնպես անցկացվել է սեպտեմբերի վերջին ամերիկյան սոցիոլոգիական գործակալության Edison Research – ի կողմից ընդդիմադիր «Ֆորմուլա «հեռուստաալիքի պատվերով, ՎԵ- օգտին, իբր, կքվեարկի ընտրողների 33% - ը, բայց դա դեռ ավելին է, քան ցանկացած ընդդիմադիր կուսակցության (ՄԱՇ-ի համար՝ 19%): Միասին, ընդդիմադիր կոսակցությւնները, այս ակնհայտ կողմնակալ հարցի վերաբերյալ, կարող էին ստանալ ձայների մոտ 55%-ը, ինչը նրանց թույլ կտար ստեղծել տեխնիկական կոալիցիոն կառավարություն: Ընդ որում՝ նախորդ ընտրույունների փորձը ցույց է տալիս՝ ՎԵ-ն սովորաբար ստանում է 1,5 անգամ ավելի շատ ձայն, քան նրան կանխատեսում են ընդդիմադիր վարկանիշները։ Նման «ուսումնասիրությունների» նպատակը պարզ է. արմատական ընդդիմության կողմնակիցների մոտ վստահություն հաստատել, որ նրանց վարկանիշներն աճում են, իսկ իշխող կուսակցության վարկանիշներն ընկնում են:
Հարցումների հակառակ արդյունքները բացատրվում են հետազոտության պատվիրատուների քաղաքական կողմնորոշմամբ։ Edison Research-ի հարցումը պատվիրել, հետեւաբար եւ վճարել է ընդդիմադիր Formula հեռուստաընկերությունը։ Նման հարցումների հուսալիությունը շատ մոտավոր է, եւ դրանց արժեքը, ավելի շուտ, նշանակություն ունի միայն դրանց տարածման մասշտաբի եւ դրանց միջոցվ հասարակական կարծիքը շահարկելու եւ, ի վերջո, զանգվածային ելույթների կոչ անելու հնարավորության հետ կապված:
Ընտրազանգվածի տրամադրությունների «օբյեկտիվ մոնիտորինգի» մեծ վարպետներն ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտ ՀԿ-ի մասնագետներն են (IRI),Նրանք սովորաբար հայտարարում են վարկանիշները, հարցումների արդյունքները, այդ թվում նաեւ ընտությունների ընթացքում՝ նախապես հաստատելով կամ հերքելով քվեարկության պաշտոնական արդյունքները։Այսպես` 2008 թ-ին Վրաստանի նաագահական ընտրությունները «կոպտորեն եւ միտւմնավոր կեղծվեցին», ինչպես այն ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար գերմանացի դիվանագետ Դիտեր Բոդենը։ Մոտ 110 հազար ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների գրեթե 6 տոկոսը, վերագրվել է Սահակաշվիլիի օգտին: Այն ժամանակ առաջին անգամ ԵԱՀԿ առաքելության ղեկավարից եւ միաժամանակ Մարդու իրավունքների բյուրոյի ղեկավարից հնչեց բեսակետ, որն ամբողջությամբ եւ ամբողջությամբ հակասում էր Վաշինգտոնի գնահատականներին։ Այնուամենայնիվ, սենատոր Ջոն Մակքեյնի (այն ժամանակ IRI նախագահ, այժմ մահացած) խումբը, որը բաղկացած էր բարձրաստիճան ամրիկացի քաղաքական գործիչներից եւ պաշտոնյաներից, լոբբիստներից, ՀԿ ղեկավարներից եւ լրագրողնրից, կազմակերպեց ԱՄՆ-ի անհրաժեշտ արձագանքը կոպիտ կեղծիքներին եւ խախտումներին։ Սահակաշվիլիի ռեժիմը «ծածկելու» եւ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու համար նրանց կողմից իրականցված գործողության ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն էր համաձայնել դրանց արդյունքներին եւ ճանաչել դրանք որպես ժողովրդավարական եւ արդար։ IRI-ն «աշխատել է հասարական կարծիքի հետ» այլ երկրներում։ Օրինակ, 2013 թ-ի դեկտեմբերին սենատոր Մակքեյնը անձամբ եկավ Կիեւ եւ խորհուրդներ տվեց Մայդանի առաջնրդներին հասարակական կարծիքը շահարկելու վերաբերյալ: Ներկայիս նախընտրական գործընթացներին հետեւում են 20 «երկարաժամկետ դիտորդներ» միայն IRI-ից Վրաստանի տարբեր շրջաններում՝ սկսած հուլիսի 19-ից: Կարելի է չկասկածել՝ հենց նրանց մանիպուլյացիաներից ու արեւմտյան այլ «սոցիոլոգների» «կանխատեսումներից» է կախված լինելու, թե կսկսվե՞ն արդյոք արմատականների բողոքի ցույցերը ձայների վերահաշվարկի պահանջներով։
Ընտրությունների միջազգային ճանաչման մասին
Այս առումով հարցը ոչ թե այն է, թե արդյոք ընտրություններում կհաղթի ՛»Վրացական երազանքը», այլ այն, թե արդյոք ընդդիմությունը, եւ ամենակարեւորը՝ նրա հետեւում կանգնած ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կճանաչեն այդ հաղթանակը։ Ընտրությունների միջազգային ճանաչումը հանկարծակի դուրս եկավ քաղաքական օրակարգի առաջին պլան՝ հաշվի առնելով, որ դրանք, առաջին հայացքից, զուտ ներքին ընթցակարգ են, որը սերտորեն կապված է պետության ինքնիշխան անկախության հետ։ Վերջին տրիներին հաճախակիացել են դեպքերը, երբ Արեւմուտքը հայտնի պատճառներով չի ճանաչում ընտրությունները, եթե իրեն չեն գոհացնում դրանց արդյունքները։ Խոսքը գնում է երկրներում անվերահսկելի իշխանությունը փոխելու ուղեգծին միանշանակ աջակցելու մասին։ Այսպես, Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հրաժարվել են ճանաչել Սիրիայում 2014 թ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, թեեւ դրանց ներկա են եղել ավելի քան երեք տասնյակ պետությունների անկախ դիտորդներ։ Վենեսուելայում Օրենսդիր ժողովի խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն նախագահ է հռչակել այն բանից հետո, երբ երկրի ընդդիմությունը չի ճանաչել 2018 թ-ի նախգահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոն։ Հետխորհրդային տարածքում տագնապալի օրինակ էին 2020 թ-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները․այն ժամանակ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80%-ը, իսկ ընդդիմութույնից նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ ընդամենը 10%: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ընտրությունները «կեղծված» հայտարարել, եւ դրանց արդյունքները, ինչպես եւ ենթադրվում էր, չեն ճանաչել: Ճիշտ է՝ Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնել, ինչպես Էվո Մորալեսին հեղաշրջման միջոցով չհաջողվեց, բայց դա չի նշանակում, որ նման փորձ Վրաստանում չի արվելու։
Ինչու «Վրացական երազանքը» համարձակվեց մարտահրավեր նետել Արեւմուտքին
Իր կառավարման առաջին ութ տարիների ընթացքում «Վրացական երազանքը» փորձում էր հանրապետությունը ներկայացնել որպես ինքնիշխան եվրոպական երկիր, որին բավական է անցկացնել մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ, որպեսզի ընդունվի Եվրամիություն: Պրագմատիզմի շնորհիվ իշխող կուսակցությանը հաջողվել է վերականգնել տնտեսական համագրծակցությունն ու կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեծ դրական արդյունք է տվել։ Վրաստանի բնակչության մեծ մասն իր դրամապանակում զգացել է, թե որքան շահավետ է առեւտուր անել Ռուսաստանի հետ։ Թբիլիսին 2014 թ--ին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ճնշման ամենասկզբից ոչ մի հակառուսական սանկցիա չի սահմանել եւ ամեն կերպ փորձել է նվազագույնի հասցնել մասնակցությունը արեւմտյան սահմանափակումներին։ Միաժամանակ ՎԵ-ն պահպանել է եվրաատլանտյան ինտեգրման ուղեգիծը.ստորագրել է Վրաստանի եվրաասոցացման մասին փաստաթղթերը 2014 թ-ին, 2017 թ-ի վերջին Սահմանադրության մեջ մտցրել է պետության պարտավորությունը՝ անել ամեն ինչ Վրաստանի՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդմակցելու համար, 2018 թ-ի նախգահական ընտրություններում պաշտպանել Ֆրանսիայի քաղաքացի, Սահակաշվիլու արտաքին գործերի նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին: Ժողովրդավարական բարեփոխումների հարցում Վրաստանը առաջ է անցել ոչ միայն ԵՄ-ի մյուս հետխորհրդային թեկնածուներից, այլեւ Եվրամիության գործող մի շարք անդամներից:
Սակայն հավաքական Արեւմուտքին դա ակնհայտորեն բավարար չէր։ Նա ակնկալում էր, որ ՎԵ-ն կդառնա Սաակաշվիլիի կուսկցության իրավահաջորդը՝ կառավարելի դեր խաղալով հակառուսական աշխարհաքաղաքական նախագծերում: Իրականում ժողովրդավարական բարեփոխումների շարունակումը միայն ձեւական պահանջ է Եվրամիության թեկնածուների համար։ Գաղտնիք չէ՝ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է համակերպվել կառավարման գրեթե ցանկացած ձեւի հետ, եթե երկիրը միջազգային մակարդակով քաղաքական համերաշխոթյուն ցուցաբերի եվրոպական դիրեկտիվներին։ Հատկապես բացահայտվեց ՎԵ քաղաքականության անհամապատսխանությունը հավաքական Արեւմուտքի նպատակներին եւ ծրագրերին 2022 թ-ի սկզբին, երբ Վրաստանը հրաժարվեց բացել երկրորդ ճակատը եւ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դա «վնասում է երկրի տնտեսությանը եւ խախտում է վրաց ժողովրդի շահերը»։ Այն ժամանակ վրացական նախագծի արեւմտյան կուրատորները հանգեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է Սաակաշվիլիին վերադարձնել Վրաստանի ղեկավարությանը՝ ազատվելով ՎԵ-ից եւ նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից։ Վրացական հատուկ ծառայությունների տվյալներով՝ 2023 թ-ի աշնանը նրանք կանխել են ուկրաինական սցենարը գործարկելու եւ 2013-2014թթ Կիեւի «Եվրամայդանը» կրկնելու փորձը, որպեսզի Վրաստանը չշեղվի եվրաատլանտյան ինտեգրման ուղուց եւ դուրս չգա ԱՄՆ ազդեցության գոտուց։ Վրաստանի պետական անվտանգության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ ՄԶԳ-ին հեղաշրջման նախապատրաստման համար։ Այս տարվա հուլիսին Վրաստանի հատուկ ծառայությունները զեկուցել են Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման ձախողման մասին, որը պետք է իրականացնեին Ուկրաինայից ժամանած վրացի գրոհայինները, որոնք կռվում էին Կիեւի կողմից։
Վրաստանի իշխնություններն արեւմտյան հիմնադրամներից գաղտնի ֆինանսական ներարկումներ են արձանագրել բազմահազարանոց արեւմտամետ ՀԿ-ների մեջ՝ նպատակ ունենալով ընդդիմությնը մոբիլիզացնել արմատական բողոքների՝ Հանրապետությունում «քղաքական ճգնաժամը» նմանակելու համար: Ինքնապահպանման բնազդը ՎԵ-ին հուշեց ի պատասխան նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափնցիկության մասին» օրինագիծ (օտարերկրյա գործակալների մասին օրենք), որպեսզի պարզեն ներքին վրացական քաղաքականությանը օտարերկրյա պետությունների միջամտության մասշտաբները ընդդիմադիր ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ֆինանսավորման միջոցով, ինչպես նաեւ բոլոր օտարերկրյա գործակալներին հավաքել միասնական գրանցամատյանում: Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը խախտեց Վրաստանի Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններին ակտիվոեն միջամտելու եւ դրանցից հետո իշխանությունը վերաձեւակերպելու Արեւմուտքի ծրագրերը, որպեսզի առավելագույնս կառավարելի կառավարությունը համձայնի Անդրկովկասում Ռուսաստանի դեմ Վրաստանի համար մարդասպան երկրորդ ճակատ բացելուն։ Սակայն ՎԵ-ն հաշվի չի առել արեւմտյան պետութո;ւնների արհամարհանքի աստիճանը միջազգային իրավունքի եւ ընդհանրապես որեւէ նորմի նկատմամբ, երբ իրավիճակն ուղղակիորեն շոշափում է նրանց շահերը։
Iuppiter iratus ergo nefas (Յուպւտերը բարկանում է, երբ սխալվում է)
Լատիներեն թեւավոր արտահայտությունը վերաձեւակերպելով կարելի է ասել. «Արեւմուտք, դու բարկանում ես, ուրեմն դու սխալ ես»: Արեւմուտքը «բարկացել» է ոչ կատակով եւ արդեն հասկացրել է, որ չի համակերպվի եւ չի հանդուրժի, եթե Վրաստանի ղեկավարությունը չենթարկվի իր կամքին։ Լրատվամիջոցները միացան։Այսպես բրիտանական The Guardian պարբերականն ահազանգում է.Վրաստանի կառավարությունը ծավալվում է դեպի Ռուսաստան, եւ հոկտեմբերյան ընրությունները նրա համար կարող են դառնալ դեպի ԵՄ տանող ճանապարհը փակելու վերին հնարավորությունը։ Փոքրիկ Վրաստանը, պարզվում է, «Արեւմուտքում լիբերալ ժողովրդավարության հմար պայքարի միկրոաշխարհ է»։ «Ռուսստանի հարեւանությամբ գտնվող երիտասարդ եւ դեռեւս թույլ ժողովրդաարական պետությունում ժողովրդավարությունը պետք է փրկել եւ պահպանել: Պետք է պահպանենք ժողովրդավարությունը: Հակառակ դեպքում այն կկործանվի»։ Հետ չի մնում նաեւ բրիտանական մեկ այլ ոչ պակաս հեղինակավոր Financial Times պարբերականը հասարակական կարծիքը շահարկելու հարցում՝ անապացույց պնդելով՝ «վրացիների ճնշող մեծամասնությունը» (սոցհարցումները հակառակն են ասում) չեն ցանկանում ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը, եւ որ Նարիշկինի նախազգուշացումն այն մասին, որ «Վրաստանում ընդդիմության պարտության դեպքում ԱՄՆ - ը պետական հեղաշրջում է ծրագրում, անհեթեթություն է»։ (Կարծես թե մենք չենք տեսել նման «գունավոր» հեղափոխությունների շարքը, որոնք ներշնչվել են Արեւմուտքի կողմից վերջին տարիներին: Ընդ որում՝ Financial Times-ը նախապես կանխատեսում է՝ «Վրացական երազանքին» չի հաջողվի հաղթանակ տանել, թեեւ նա, միեւնույն է, հավակնելու է դրան՝ հրահրելով զայրացած ցույցեր եւ նույնիսկ բռնություն»:
ԶԼՄ-ների օգնությամբ «հրետանային պատրաստություն» անցկացնելուց հետո գործի մեջ մտան պաշտոնատար անձինք։ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հայտարարել է՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման կապակցությամբ Վաշինգտոնը կդադարեցնի ավելի քան 95 միլիոն դոլարի օգնւթյան ծրագիրը: Նույն պատճառով ԵՄ-ն որոշում կայացրեց սառեցնել 30 միլիոն եվրո, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանությն նախարարությանը: Բրյուսելն ու Վաշինգտոնը Թբիլիսիին մեղադրել են «ժողորդավարությունը խաթարելո», եվրոպական արժեքներին չհամապատասխանելու մեջ՝ սպառնալով անձնական պատժամիջոցներով, Վրաստանի «եվրատլանտյան հեռանկարի» արգելափակմամբ, ԵՄ-ում նրա թեկնածուի կարգավիճակից զրկմամբ, ինչպես նաեւ այդ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմամբ: ԱՄՆ Կոնգրեսը պատրաստել է Megobari Act պլանը (վրացերեն «մեգոբարի» բառից՝ «ընկեր»), որը նախատեսում Է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացման երկու սցենար։ Առաջինը՝ ընտրությունների արդյոնքներով իշխանափոխության պայմանով Վրաստանը կապահովվի առանց վիզայի ռեժիմով եւ ազատ առեւտրի գոտով։ Երկրորդը նախատեսում է խիստ տնտեական եւ ֆինանսական պատժամիջոցների կիրառում՝ պահպանելով «հակաժողովրավարական» կուրսը։ Ահա այսպես՝ առանց խաբկանքների եւ սպառնալիքներով։
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Խերչինսկին նույնպես «ժողովրդավարական» կերպով սպառնացել է Վրաստանին մեկուսացնելով բելառուսական սցենարով, եթե ընտրություններում հաղթի ՎԵ-ն։ Իր հերթին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ (որը, սակայն, չունի իրավաբանական ուժ եւ կրում է խորհրդանշական բնույթ) «Վրստանում ժողովրդավարության անկման եւ քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին»։ Դրանում խիստ քննադատության են ենթարկվել «Օտարերկրյա գործակալների» եւ ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին ընդունված օրենքները, ինչպես նաեւ իշխող կուսակցության նախընտրական պաստառները եւ Վրաստանի իշխանությունների կողմից Սերգեյ Լավրովի հայտարարության դրական գնահատականը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը նպաստելու ՌԴ պատրաստակամության մասին: Այդ կապակցույամբ եվրախրհրդարանկանները կոչ են անում ԵՄ-ին սառեցնել Վրաստանի կառավարության 121 մլն եվրոյի ֆինանսավորումը, մինչեւ օրենքները չեղյալ հայտարարվեն, վերանայել առանց վիզայի ռեժիմը եւ անհատակն պատժամիջոցներ սահմանել իշխող կուսակցության հիմնադիր Իվանիշվիլիի դեմ, ազատ արձակել նախկին նախագահ Սահակշվիլիին, ինչպես նաեւ կոչ են անում Վրաստանին՝ որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր, պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Սակայն ՎԵ տնտեսագետներն անմիջապես հաշվարկեցին՝ Վրաստանի համար հակառուսական պատժամիջոցների հետեւանքը կլիներ «տնտեսության անկումը 10%-ով, իսկ հոռետեսական սցենարի դեպքում՝ 18%-ով, ինչը կհանգեցներ տնտեսական կոլապսի»։ Ըստ գնահատումների՝ Վրաստանին չպակասի առնվազն 14 մլրդ լարի (ավելի քան 5 մլրդ դոլար) Փաստորեն՝ Եվրախորհրդարանի պատգմավորները հայտարարել են, որ ընտրությունները կարող են լինել «օրինական եւ ժողովրդավարական» միայն այն դեպքում, եթե «Վրացական երազանքն» ապահովի իշխանության խաղաղ փոխանցումը նախկին նախագահ Սահակաշվիլու ձեռքը: Ընտրությունների ցանկացած այլ արդյունք նրանք անօրինական կհամարեն։
Բնական է՝ իշխող կուսակցույունում բանաձեւն անվանել ենմիջամտություն նախընտրական գործընթացին։ Սակայն նման միջամտությունները զանգվածային բնույթ են ստացել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արտասահմանյան քաղաքական գործիչները Վրաստանի վերաբերյալ ավելի քան 90 քննադատական հայտարարություն են արել ակտիվ նախընտրական քարոզարշավի ֆոնին: «Օրը 3-4 հայտարարություն է հնչում, որոնք ցույց են տալիս՝ սա ծրագրված քարոզարշավ է», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին։ Նա նաեւ նշել է․»արտահմանից ֆինանսավորվող տեղական ՀԿ-ների գործողոյոթւնները վկայում են այն մասին, որ նրանք չեն ճանաչում ընտրությւնները: Իմ կոչն է բոլորին՝ բարի եղեք եւ ընդունեք վրաց ժողովրդի ընտրությունը»։
***
Արեւմտյան քարոզչությունը միտումնավոր փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, որ «Վրացական երազանքն» իր գործողոթյուններում առաջնորդվում է «ռուսամետ» քաղաքականությամբ: Իշխող կուսակցությունը ինքնապահպանման և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աննախադեպ ճնշումներին դիմակայելու հմար ստիպված էր մի տեսակ շրջադարձ կատարել, բայց ոչ դեպի Մոսկվա, այլ ինքնիշխանության վերադարձ։ «Վրացական երազանքն» այս կերպ գործում է հանրպետության ազգային շահերից ելնելով եւ, մեծ մասամբ, եվրաատլանտյան ինտեգրման բացասական փորձի պատճառով։ Ռուսստանը ողջունում է հանրապետույաթն ղեկավարության ազգային ուղղվածություն ունեցող վրացամետ քաղաքականությւնը, քանի որ այդպես էլ պետք է վարվի ցանկացած անկախ պետություն։ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրւթյուններն անխուսափելիորեն լուրջ փորձություն կդառնան երկրի համար.գործնականում անխուսափելի է նոր «գունավոր հեղափոխության» փորձը, հնարավոր է՝ ուկրաինական սցենարով զենքի կիրառմամբ: Եթե «Վրացական երազանքը» հաջողությամբ անցնի անկայունության այս շրջանը, ապա նա իսկապես իր ձեռքը կվերցնի իշխանությունը երկրում եւ կկարողանա վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Ալեքսանդր Անանեւ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական
Աղբյուրը՝ interaffairs.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի