Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ն ավելի է խորանում տարածաշրջանային հակամարտությունում։ Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի՝ Իսմայիլ Հանիայի իրավահաջորդի սպանության մասին, որը, նրա պնդմամբ, ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին Իսրայել կատարած արշավանքի գլխավոր նախաձեռնողն էր։ Հայտարարվել է` նախօրեին Ռաֆախում ավերված շենքի փլատակների տակ հայտնաբերված նրա մարմինը տեղափոխվել է Իսրայել եւ ենթարկվել ԴՆԹ թեստի՝ պարզելու համար, թե արդյոք այն պատկանում է Սինվարին: Այս կապակցությամբ Բայդենը, ելույթ ունենալով Air Force One-ում` Գերմանիա կատարած այցի ժամանակ, հայտարարել է` ինքն անձամբ հրահանգել է, որ «ԱՄՆ-ն Իսրայելին օգնի գտնել Սինվարին»: Բայդենի կարծիքով՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահը «բացում է Գազայի հատվածում իրավիճակի խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունը», քանի որ «Սինվարն անհաղթահարելի խոչընդոտ էր այդ նպատակներին հասնելու ճանապարհին։ Հիմա այդ խոչընդոտն այլեւս չկա, բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու»։ Նա նաեւ հայտնել է՝ այդ կապակցությամբ շուտով հեռախոսազրույց կունենա Նեթանյահուի հետ:
Ամերիկացի փորձագետները պնդում են՝ Սինվարի սպանությունը կարող է «առանցքային գործոն դառնալ, որը կարող է փոխել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի ընթացքը»: Բայց այստեղ առկա ենն կարեւոր նրբերանգներ. Սինվարի եւ Հանիայի սպանությունները, իհարկե, կանդրադառնան ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի այսպես կոչված «Դիմադրության Առանցքի» վրա: Բայց այս շարժումը միշտ էլ շարունակել է իր գործունեությունը առաջնորդներից մեկի հեռանալուց հետո։ Մինչ այդ սպանվել էր ՀԱՄԱՍ-ի հիմնադիր Ահմեդ Յասինը եւ ոչինչ չէր փոխվել։ Իսկ ինքը՝ Նեթանյահուն, քաղաքցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է․ «Սինվարի մահը չի նշանակում Գազայի հատվածում պատերազմի ավարտ, եւ պատանդների ազատ արձակման եւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար պայքարը շարունակվում է»: Սա հանգեցնում է այն մտքին, որ Իսրայելի ղեկավարությունը, որը մեկը մյուսի հետեւից ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին (ինչպես նաեւ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարներին), չի հասել ակնկալվող արդյունքին։
Եվ հիմա կասկածելի է, որ պատանդներին ազատելու գործարքը կայանա։ Հավանական է հակառակ էֆեկտը՝ ՀԱՄԱՍ-ը կմերժի ցանկացած փոխզիջում։ Առավել եւս, որ այս շարժումն ունի պատկառելի «պահեստային առաջնորդների նստարան», որոնք կարող են շարունակել պայքարը։ Ավելին, իսրայելական գնահատականների համաձայն, «շարժումը կարող է էլ ավելի արմատական դառնալ»:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ Սինվարի սպաությունից հետո Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել բանակցությունները հրադադարի եւ պատանդներին ազատ արձակելու առաջարկի շուրջ: Նա բացատրել է՝ Բայդենի վարչակազմը ամիսներ շարունակ անհաջող կերպով փորձել է պայմանավորվել Քաթարի եւ Եգիպտոսի միջնորդների հետ համաձայնագրի շուրջ, որը կհանգեցներ Գազայում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցմանը՝ պատանդներին ազատելու դիմաց: Սինվարը հրաժարվել է բանակցություններից եւ հեռու է այն փաստից, որ նրա նոր իրավահջորդը կընդունի ամերիկյան առաջարկները։ Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը ձեռնպահ մնաց հայտարարություններից, թե Սինվարի մահը կհանգեցնի գործարքի արագ կնքմանը։ Եվ ընդհանրապես, մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման հեռանկարներ չեն երեւում, հատկապես հաշվի առնելով այն, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին եւ Լիբանանում պատերազմ է մղում Հըզբոլլահի դեմ։ Բացի այդ, Բայդենը անձնատուր է լինում Նեթնյահուի անպատժելիությանը, որը միշտ հատել է նույն ԱՄՆ-ի սահմանած «կարմիր գիծը»։ Նա խախտել է Բայդենի բազմաթիվ խոստումները Գազայի հատվածում եւ Լիբանանում իսրայելկան գրոհները սահմանափակելու վերաբերյալ, բազմիցս տապալել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին բանակցությունները եւ պատանդների մասին համաձայնագիրը, հրաժարվել անցյալ ամիս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ Լիբանանում Հըզբոլլահի հետ ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրից։
Բայց խոսքը միայն պատանդների մասին չէ։ New York Times-ը կարծում է․ «Սինվարի մահը ինքնին բավարար պայման չէ Գազայում պատերազմը դադարեցնելու համար»: Սինվարը եւ ՀԱՄԱՍ-ը միշտ մերժել են երկու պետությունների ստեղծման գաղափարը եւ հավատարիմ են եղել Իսրայել պետության ոչնչացմանը: Այնպես որ, հարց է առաջանում Հորդանան գետի Արևմտյան ափի Պաղեստինի ինքնավարության՝ առաջարկվող միջազգային խաղղապահ ուժերին մասնակցելու հնարավորության մասին, որոնք կարող են Գազա բերվել Համասի փոխարեն:Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Բլինկենն արդեն քննարկում է գաղափարներ, թե ինչ պետք է անել պատերազմի ավարտից հետո՝ Համասից հետո Գազայի հատվածը վերականգնելու համար՝ հարթակ ստեղծելով Իսրայելի և պաղեստինցիների կողմից խաղաղ կարգավորման բանակցելու հերթական փորձի համար: Ամերիկացի եւ արաբ դիվանագետները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի գաղտնի աջակցությամբ, այս գաղափարը մշակել են Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ, որը Նեթանյահուի ամենամոտ խորհրդականն է։
Առայժմ պահանջվում է միայն,որ Իսրայելը չխանգարի Ռամալլային մտնել «խաղի» մեջ: Սակայն մինչ այժմ իսրայելցի զինվորականները հայտարրել են՝ Իսրայելն ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի եղբորը՝ Մոհամեդ Սինվարին եւ շարժման բոլոր ռազմական առաջնորդներին: Նման պայմաններում այս փուլում պատանդների վերադարձը հետաձգվում է «ավելի ուշ ժամանակի», եւ Գազայում էսկալացիան կշարունակվի։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի