|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իմ գնահատականով մասնակի իշխանափոխության տարբերակը ավելի թեթև տարբերկան է և ընդդիմության խորհրդարան գնալ-չգնալը դրա հետ կապ չունի: Նույնիսկ այդ տարբերակը կաշխատի միայն մեծ հանրային ճնշման պարագայում: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը, անդրադռանալով հարցին՝ ինչպես է համարում մասնակի իշխանափոխությունը խորհրդարանական ճանապարհով, երբ ընդդիմությունը չի գնում նիստերին:
«Ես չեմ հավատում որ խորհրդարան գնալ-չգնալով ազդեցություն ենք ունենում նման կարգի իշխանափոխության վրա, իհարկե ոչ: Միայն հանրային մեծ ճնշում է պետք երկու տարբերակներով իշխանափոխության համար: Հարց է առաջանում՝ երբեմն մարդիկ ինչո՞ւ են այս կամ այն իրավիճակը այսպես գնահատում: Մինչև ինտերնետը ընդունված էր, որ տգիտության աստիճանը կապված է ինֆորմացիայի պակասի հետ, հիմա ոնց որ ավելցուկը ավելի վատ ազդեցությունէ թողնում այդ ընկալումների վրա: Ինչ ասես չեն գրում, մարդիկ շփոթվում են ֆեյքերի և այդ անհեթեթությունների դաշտում»,-ասաց նա: