Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ որ կատարվեց առավոտյան, հերթական խայտառակությունն էր: Ծնողների պահանջը, որ դավաճանները, երկիրը կապիտուլացիայի տարած իշխանությունը, ով այդ զոհերի հիմնական մեղավորն ու պատասխանատուն է և պետք է վերջ դնի երեսպաշտությանը և չպղծի այդ շիրիմները, հասկանալի է. այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի շիրիմի մոտ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ դաշնակցական գործչի` ոստիկանության պահվածքը շատ նման էր թուրքական հատուկջոկատայինների պահվածքին. «Փորձում էին միջանցք բացել Եռաբլուրում, որ կապիտուլյանտ դավաճանը ներխուժի Եռաբլուր: Նա բարոյալքել է ամեն բան: 9 մլրդ պարգևավճար է տվել ոստիկանությանը. վերջին մի քանի ամիսների 9 մլրդ այդ թուրքանման անհասկանալի կերպարներով անձանց, ովքեր ձեռք են բարձրացնում հերոս տղեքի ծնողների վրա»:
«Ի՞նչ իրավունք ունեք չհրապարակել մեր այն հերոսների անունները, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Մենք մինչ օրս անգամ չունենք պաշտոնապես մի տեղ հավաքված 44-օրյա պատերազմի հերոսների անունները: Այստեղ կրկին խաբում են, կրկին բաներ են թաքցնում հասարակությունից», - ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ «մենք չունենք իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր հայրենիքն ու անվտանգությունը, իշխանությունը երկու տարի շարունակ հասարակությանը մոլորեցրել է, որ ձգտում են խաղաղության, լավ իմանալով ով իրենք պարտության և քաոսի խորհրդանիշ են»:
«Նիկոլի գնալով հնարավոր է մոբիլիզացիա, իր գնալու դեպքում, իր հետ կտանի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, մեզ պետք է նոր բանակցող ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - ասաց նա: