կարևոր
262 դիտում, 5 ժամ առաջ - 2024-10-21 21:54
Աշխարհ

Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները

Ռուսաստանն ու Իրանը կհամաձայնեցնեն Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները

Ռուսաստանն ու Իրանը մոտ ժամանակներս կհամաձայնեցնեն նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի ժամկետները, որի ընթացքում կստորագրվի երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին նորացված պայմանագիրը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նման պայմանավորվածություն իսկապես ձեռք է բերվել, որպեսզի այդքան կարևոր փաստաթուղթը հապճեպ չստորագրվի։ Որոշվել է, որ այդ փաստաթուղթը կստորագրվի Իրանի նոր նախագահի Մոսկվա այցի ընթացքում։ Կողմերը, կարծում եմ, մոտ ժամանակներս կհամաձայնեցնեն առաջիկա այցի ժամանակավոր պարամետրերը։ Կարծում եմ, որ Կազանում զրույցի ընթացքում նախագահները կանդրադառնան նաև այդ թեմային, այն շոշափվել է նաև Աշխաբադում նրանց շփման ընթացքում։ Եվ հիմա երկու կողմից էլ կհաստատվի, որ մոտ ժամանակներս մենք և՛ Մոսկվայում, և՛ Թեհրանում նախագահների գրաֆիկում կգտնենք այցի համար հարմար պատուհան», - ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։