|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են:
Մեկը համարում է, որ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, մյուսը կարծում է, որ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր ստորագրել, իսկ ոմանք խոսում են Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովից հետո կամ նույնիսկ առաջ հնարավոր ագրեսիայի մասին:
Հայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է և Ադրբեջանի նոր պարտադրվող պահանջների կատարումն արդեն երկրի համար ինքնիշխանության խնդիրներ են առաջացնում, սակայն այս խնդիրը ոչ միայն ավելի վաղ էր ակտուալ, այլ իշխող ռեժիմն ամեն անգամ ինքն է տրորել իր իսկ սահմանած կարմիր գծերն ու սկզբունքները:
Ճիշտ այսպես է լինում բոլոր այն երկրների պարագայում, որի ղեկավարները առևտրի են հանում սեփական ժողովրդի ապագան` հանուն իշխանության երկարացման և անձնական, նեղ շահերի հետապնդման»: