Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտը մի բան եք ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ լրիվ ուրիշ բան»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Հակասությունները շատ են։ Սահմանագծման աշխատանքների ժամանակ ձեր՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ Կիրանցի գործը ավարտենք, Բերքաբերի հատվածում ենք սկսելու, էդ 900 հեկտարը հեսա ձեզ ենք տալու՝ լճից այն կողմ։ Հիմա եկել և ասում եք, որ դեռ պայմանավորվածություն չունենք՝ որ հատվածից ենք անելու... Հիմա ձեր ո՞ր ասածին հավատանք»,- հավելեց Դանիելյանը: Արձագանքելով՝ Մհեր Գրիգորյանը նշեց․ «Բերքաբերի մի հատված դելիմիտացիան արված ա։ Ավարտելուց հետո ես ձեզ կարող եմ ցույց տալ՝ որ հատվածը։ Լիքը հատվածներ կան, որ չենք ավարտել»։
Մանրամասն՝ տեսանյութում։