կարևոր
4783 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-05 14:51
Քաղաքական

Իշխանափոխությունը Երևանում հնարավորություն է հետագա իշխանափոխական գործընթացներին․ Թևանյան

Մեր ամբողջական իշխանափոխության օրակարգը, բոլոր սկզբունքներ, որ ներառել ենք մեր դաշինքի ծրագրի մեջ, դեռ չենք տեսնում, որ այն ամբողջապես վերցնող ուժ կա․այս մասին հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք այլ ուժերի հետ համագործակցել։

Նրա խոսքով՝ պետք է հայտարարեն, որ ոչ մի պարագայում մաս չեն կազմի ՔՊ-ականների հետ և պետք է գնահատական տան Նիկոլ Փաշինյանի 5-ամյա գործունեությանը, կիսեն «Մայր Հայաստան» դաշինքի օրակարգը։ Այս պարագայում է միայն հնարավոր, որ այլ ուժերի հետ համագործակցություն լինի։