Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Չորս օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում Սրբազան Պայքարի առաջնորգ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքն այն մասին, որ իրեն «հուզում է Քաղաքացիական Պայմանագիր ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը», երկիրն իրականում հանձնող դավաճանների այս խմբակի համար կեղտոտ շահարկումների թեմա է դարձել», - գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այս հարցին վաղուց էր պետք անդրադառնալ, բայց նաև ուզում էի տեսնել, թե էլ ինչերի է ընդունակ իշխանական քարոզչության ցինիզմ։ Սրբազան Հոր խոսքը շատ պարզ ու հստակ էր։ ԱԺ-ում նա ընդամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես են Նիկոլն ու ՔՊ-ականներն իրենց հանցանքը բարդում ուրիշների վրա, այս դեպքում՝ իրենց ընտրած քաղաքացիների (ի դեպ, վստահ եմ, որ 680 հազար թիվն իրականությանը չի համապատասխանում, բայց սա այլ հարց է)։
Սրբազան Հայրն իրական հայ հոգևորականին վայել հոգածությամբ խնամում է իր ժողովրդին, ամեն ինչ անում, որպեսզի դավաճանների գործունեության մեղքը սովորական մարդկանց վրա չմնա, իսկ այդ դավաճանները խաբում են՝ ասելով, թե Սրբազանը 680 հազար մարդու հող հանձնող անվանեց։
Ու ահա այս դրվագը լիարժեք բացահայտում է քաղաքական երկու բևեռների տարբերությունը։ Մի կողմից հոգածություն ու վախ, որ հանկարծ ժողովուրդը չվերածեն դավաճան ամբոխի, մյուս կողմից՝ դավաճանության գերադրական աստիճան և ամեն ինչ ուրիշների վրա բարդելու անհագ ցանկություն։
Իհարկե, հասկանում եմ, որ այլևս անիմաստ է այս ամենի մասին այսպես մանրամասն խոսելը։ Դե ո՞վ չգիտի, թե իրականում ով ով է մեր երկրում։ Բայց լռել էլ չի կարելի։ Ի դեպ, Սրբազան Հոր խոսքը բառացի եմ մեջբերել։ Մնացածն, ինչպես ասվում է, թողնում եմ մտածող մարդկանց դատին։ Բայց ինքս էլ ամեն ինչ անելու եմ, որպեսզի դավաճանների խմբակի մեղքերի միակ պատասխանատուն հենց իրենք լինեն։
Իսկ այն խնդիրը, որ մեր երկրում դեռ կան ՔՊ-ին ձայն տվող քաղաքացիներ, իհարկե, միանգամայն այլ մակարդակի քննարկումների առիթ է։ Այս հարցում էլ շատ մեղավորներ կան։ Այդ թվում՝ նաև ես և ինձ նման շատերը։ Ու եթե այդ մեղքը բաժանենք իրար մեջ, ապա ամենափոքր չափաբաժինը կհասնի քվեախցիկում ՔՊ-ի անվան դիմաց «птичка» դնող քաղաքացուն։ Եթե, իհարկե, նրան ընդհանրապես որևէ բան բաժին հասնի»։