կարևոր
289 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 14:57
Քաղաքական

2024 թ․ մայիսին Տավուշում իրականացրել եք զորքերի հետքաշում, ի՞նչ իրավական հիմքով եք արել, երբ փաստաթուղթը հիմա ենք քննարկում․ Քրիստինե Վարդանյանը՝ փոխվարչապետին

 

Մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանձնաժողովի նիստը:

 Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հիմա 2024 թվականի հոկտեմբերն է և 2024 թվականի սեպտեմբերին է միայն Սահմանադրական դատարանը ներկայացված փաստաթուղթը համարել սահմանադրական, բայց 2024 թվականի մայիսին դուք Տավուշում այդ փաթեթավորմամբ իրականացրել եք զորքերի հետքաշում»,-դիմելով Մհեր Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Կբացատրե՞ք ինչ իրավական հիմքով եք Տավուշում իրականացրել զորքերի հետքաշում: Ո՞նց է այնպես ստացվել, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա այդ գործընթացն իրականացրել եք, հիմա ենք մենք միայն քննարկում, 6 ամիս հետո փաստացի ու Սահմանադրական դատարանն էլ մի քանի օր առաջ է ընդամենը ասել, որ սահմանադրական է: Ավելի պարզ՝ ի՞նչ էիք անելու, եթե Սահմանադրական դատարանը ասեր սահմանադրական չի, որտեղի՞ց Ձեզ երաշխիքները, որ ՍԴ-ն ասելու էր սահմանադրական է, ԱԺ-ն էլ ասելու էր այո, վավերացնում եմ»,- նշեց նա: