կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 12:41
Աշխարհ

Իրանի զինված ուժերը հաջողություններ են գրանցում 21-րդ դարի տեխնոլոգիաների յուրացման գործում

Իրանի զինված ուժերը հաջողություններ են գրանցում 21-րդ դարի տեխնոլոգիաների յուրացման գործում

Իրանի պաշտպանության նախարարության համակարգողի տեղակալ, ծովակալ Մեհդի Հաջե-Ամիրին Tehran Times թերթին տված հարցազրույցում վերջերս նշել է երկրի պաշտպանական արդյունաբերության նշանակալի ձեռքբերումները՝ ասելով, որ այժմ այն տեխնոլոգիական նորարարությունների առաջնագծում է ոչ միայն Իրանում, այլեւ ողջ տարածաշրջանում«Այսօր մենք առաջատար ենք դարձել ավիատիեզերական, հրթիռային տեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ ավելի լայն իմաստով պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - ընդգծել է ծովակալը: Նա մատնանշել է Իրանի պաշտպանական հատվածի առաջընթացն՝ ասելով, որ այն ներկայումս գտնվում է տեխնոլոգիայի առաջնագծում՝ պահպանելով տեխնոլոգիական առաջատարի դիրքը երկրում եւ դրանից դուրս:

Պաշտպանական արդյունաբերության նոր ձեռքբերումների բացահայտման հնարավորության մասին հարցին ծովակալ Հաջե-Ամիրին ակնարկել է ներկայումս ընթացող զարգացումների մասին: «Անշուշտ, այդ բացահայտումները տեղի կունենան ժամանակին, բայց ժամկետները կախված կլինեն համապատասխան մարմինների որոշումից եւ հրամանատարության սահմանված շղթայից», - եզրափակել է նա: Արեւմտյան ռազմական վերլուծաբաններն ուշադիր հետեւում են իրանական պաշտպանական արդյունաբերության զարգացումներին եւ ձեռքբերումներին: «Առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների զարգացումը տեղի է ունենում ոչ միայն ռազմական կենտրոններում, այլեւ Իրանի համալսարաններում եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տնտեսական կայսրության անվանապես քաղաքացիական ընկերություններում ... անցած տասնամյակի ընթացքում Իրանի տիեզերական գործակալությունը հաջողությամբ արձակել է ավելի քան կես տասնյակ արբանյակներ.այս տարի նախատեսվում են ավելի շատ արբանյկների արձակումներ: Իհարկե, արբանյակների արձակման տեխնոլոգիան կարող է ծածկույթ ապահովել բալիստիկ հրթիռների առաջադեմ աշխատանքների համար: Հնարավոր է՝դա է պատճառը, որ անցյալ տարի իրանցի գիտնականները գիրոսկոպ են մշակել Իրանի բալիստիկ հրթիռներում իներցիոն նավիգացիան բարելավելու համար», – նշում է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող, նախկին ռազմական հետախույզ Մայքլ Ռուբինը: Նա, մասնավորապես, նշում է՝ Իրանի կառավրությունն ամեն կերպ խրախուսում է ներդրումները նանոտեխնոլոգիաներում։ Այսպես, 2015 թ-ի հունվարի 31-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այցելել է նանոտեխնոլոգիաների ցուցահանդես եւ «հայտարարելով, որ Իրանը նանոտեխնոլոգիաների գծով աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում, կոչ է արել էլ ավելի մեծ առաջընթացի հասնել»: Իրանի կառավարութւյնը հովանավորում է նանոտեխնոլոգիաների ուսանողական օլիմպիադաները: Թեհրանում արդեն 11 նման օլիմպիադա է անցկացվել, տասներկուերորդը նախատեսված է 2024 թ-ի հոկտեմբերին։

«Վերջին միջադեպերը ոչ միայն ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Պարսից ծոցում, այլեւ Սիրիայում, Եմենում եւ Իրաքում նույնպես ընդգծեցին Իրանի աշխատանքն անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Իրանն իր առաջին անօդաչու թռչող սարքը շահագործման է հանձնել 1985ին՝ մեկ-երկու տասնամյակ առաջ տարածաշրջանի շատ այլ պետություններից: Այսօր ԻՀՊԿ-ն աջակցում է, հնարավոր է, տասնյակ տարբեր ԱԹՍ մոդելների, որոնցից ամենավերջինն աշխատում է գիշեր-ցերեկ, օգտագործում է GPS-ի ուղղումը եւ օդում մնում է տասներկու ժամ», - նշում է Ռուբինը։ Ամերիկյան ռազմական հետախուզության վետերանը կարծում է՝ Իրանը հիպերձայնային տեխնոլոգիաներ ինքնուրույն մշակելու հնարավորություն չունի: «Իրանը կարող է արագացնել նման տեխնոլոգիաների ստացումը երեք եղանակով՝ արտասահմանյան կրթություն, բաց օգնություն Չինաստանից եւ Ռուսաստանից կամ լրտեսություն։ Գուցե քաղաքականապես ճիշտ չէ ամերիկյան (կամ եվրոպական) համալսարաններում իրանցի ուսանողներից բխող հնրավոր սպառնալիքների քննարկումը, բայց ռիսկն իրական է: Օրինակ՝ 2016-2017 ուսումնական տարում Միացյալ Նահանգներում սովորող 12 հազր իրանցի ուսանողների կեսից ավելին սովորել է ճարտարագիտություն, իսկ եւս 12 տոկոսը ստացել է մաթեմատիկայի կամ համակարգչային գիտության աստիճաններ», - գրում է Ռուբինը:

Ինչ վերաբերում է հիպերձայնային ոլորտում զարգացումներին, ապա «2023 թ-ի ամռանը Իրանը ներկայացրեց այն, ինչ պաշտոնյաներն անվանում էին իրենց առաջին հայրենական արտադրության հիպերձայնային բալիստիկ հրթիռը», հաղորդում է իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:

Ռուբինը նշում է Իրանի հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Այսպես, Թեհրանն ու Պեկինը Չինաստանում համատեղ նանոտեխնոլոգիական կենտրոններ են ստեղծել։ Վերջերս Tasnim News-ը՝ ԻՀՊԿ-ի հետ կապված հրատարակությունը, հայտարարեց՝ իրանցի ինժեներները ձգտում են արտադրել Իրանում ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային համալիրի տարբերակը»: Ռոբոտաշինությունը կարող է դառնալ ռուս-իրանական համագործակցության հաջորդ թիրախը 2019 թ-ի հունիսի 24-ին Իրանի պաշտպանության փոխնախարարը այցելել է Մոսկվա՝ մասնակցելու «ռզմատեխնիկական ֆորումին։

Ռուբինը նշում է արեւմտյան տեխնոլոգիաների առեւանգման ուղղությամբ ԻՀՊԿ-ի հաջող գործողությունները։ Իրանական Ayoub անօդաչու թռչող սարքը, «Հըզբոլլահի օդաչուով եւ Իսրայելի կողմից խոցված, երբ այն մտավ իսրայելական «Դիմոնա» միջուկային համալիրի մոտ օդային տարածք», ըստ Ռուբինի, արտադրվել է գերմանական Siemens and Bockstiegel ընկերության կողմից եւ գնվել է ԻՀՊԿ-ի ֆիկտիվ ընկերույաթն կողմից«Իրանը նաեւ բազմիցս հայտարարել է՝ իրականացրել է ամերիկյան RQ-170-ի հակառակ մշակումը, որը խոցվել է Իրանի վրա 2011 թ-ի դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է կիբերլրտեսությանը, ապա աճող իրանական կիբերբյուրոկրատիան լավ փաստաթղթավորված է, լավ ապահովված ռեսուրսներով եւ աճում է»:

Իրանցի զինվորականներն ավելի ու ավելի հաճախ են իրենց սպառազինության մեջ ներառում արհեստական ինտելեկտը։ ԻՀՊԿ-ն մշակում է մարտավարական գործողություններ, որոնցում արհեստական բանականությունօգնում է համակարգել նավատորմի, ավիացիայի, տանկերի եւ անօդաչու թռչող սարքերի փոխգործակցությունը2019 թ-ի հունիսի 12-ին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանտար Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարեց ՀՕՊ նոր համակարգի մասին, որը կարող է հայտնաբերել անտեսանելի անօդաչու թռչող սարքեր, եւ որը կարող է նաեւ օգտագործել արհեստկան բանականությունն իր աշխատանքում«Այն փաստը, որ իրանական իշխանությունները հաջողությամբ խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքը ընդամենը մեկ ամիս անց, խոսում է այն մասին, որ իրանական հաջողությունները, եթե անգամ իրանական իշխանությունները չափազանցնում են, չպետք է հեշտությամբ անտեսել», - նշում է Ռուբինը:

2024 թ-ի օգոստոսին Army Recognition բելգիական ռազմական պորտալը հայտնել էր, որ իրանական նոր ՀՕՊ Arman համակարգը կարող է որսալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ժամանակակից կործանիչները, ինչպես նաեւ «փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, հակադիոլոկացիոն հրթիռներ, թեւավոր հրթիռներ, կառավարվող ավիառումբներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր»։ «Arman միջին հեռահարության ՀՕՊ համակարգը խոցման առավելագույն հեռահարություն ունի 120 կիլոմետր եւ կարող է միաժամանակ խոցել մինչեւ վեց տարբեր սպառնալիքներ։ Այն օգտագործում է առաջադեմ ռադարային տեխնոլոգիա՝ 360 աստիճանի հայտնաբերման ծածկույթ ապահովելու համար՝ ապահովելով համապարփակ պաշտպանություն մուտքային օդային հարձակումներից: Այս զարգացումը ներկայացնում է զգալի առաջընթաց Իրանի պաշտպանական կարողությունների մեջ՝ ընդգծելով նրա նվիրվածությունը ռազմական տեխնոլոգիաների կատարելագործմանը: Arman-ը կարող է բացահայտել մինչեւ 24 թիրախ 180-ից 200 կմ հեռավորության վրա եւ խոցել դրանք 120 կմ հեռավորության վրաԱյն նաեւ կարող է պարծենալ խոցման առավելագույն բարձրությամբ՝ 27 կմ, ինչը թույլ է տալիս նրան արդյունավետորեն դիմակայել սպառնալիքներին տարբեր բարձրություններում», - նշում է պարբերականը։

Ամերիկյան Sky News պորտալի տվյալներով՝ «ԻՀՊԿ - ն ունի ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժեր եւ վերահսկում է բալիստիկ հրթիռների վերաբերյալ Իրանի ծրագիրը, որը փորձագետները համարում են խոշորագույնը Մերձավոր Արեւելքում: Փորձագետները կարծում են՝ նրա մոտ առկա թեւավոր եւ բալիստիկ հրթիռների զինանոցն ունի բավարար հեռահարություն եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ցանկացած թիրախ խոցելու ունակություն: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի տվյալներով՝ Իրանն ունի տարածաշրջանում ամենամեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ»:

2024 թ-ի գարնանը իրանական ISNA լրատվական գործակալությունը հրապարակել է 9 իրանական հրթիռների ցանկը, որոնք կարող են հասնել Իսրայել:

Դրանք ներառում են, մասնավորապես, Sejil-ը, որն ունակ է թռչել ժամում ավելի քան 17,000 կմ (10,500 մղոն) արագությամբ եւ ունի 2500 կմ (1,550 մղոն) հեռահարություն, Kheibar-ը՝ 2000 կմ (1,240 մղոն) հեռահարությամբ եւ Haj Qasem-ը, որն ունի 1400 կմ (870 մղոն) հեռչահարություն եւ անվանվել է «Ղուդս» ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի անունով, ով չորս տարի սպանվել էր Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Անցյալ տարվա օգոստոսին Իրանը հայտարարեց, որ ստեղծել է կատարելագործված անօդաչու թռչող սարք, որը կոչվում է Mohajer-10՝ 1240 մղոն հեռահարությամբ։ Իրանցիները պնդում են, որ այն կարող է օդում մնալ մինչեւ 24 ժամ, իսկ դրա օգտակար ծանրաբեռնվածությունը կազմում է մինչեւ 300 կգ (660 ֆունտ)», – գրում է Sky News -ը:

Սպառազինությունների վերահսկման ասոցիացիան (ACA), որը ոչ կառավարական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, պնդում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը հիմնականում հիմնված է հյուսիսկորեական եւ ռուսական մշակումների վրա, ինչպես նաեւ օգնություն է ստացել Չինաստանից: ACA-ի տվյալներով՝ «Իրանն ունի Х-55-ի նման թեւավոր հրթիռներ, որոնք կարող են կրել օդային բազավորման միջուկային մարտագլխիկ՝ մինչեւ 1860 մղոն հեռահարությամբ։ Մոտ 186 մղոն հեռահարույամբ շամանակակից հականավային «Խալիդ Ֆարժ» հրթիռը կարող է կրել 1,1 տոննա միջուկային մարտագլխիկ»: Բրիտանական ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) վերլուծաբանները կարծում ենոր իրանցի ռազմական ինժեներները շուտով կկարողանան սկսել սպառազինության ինքնավար համակարգերի մշակումը: «Իրանն արդեն ունի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի բազմազան էկոհամակարգ։ Ինքնավար գործելու համար իրանական համակարգերի արդիակնացումը կարող է լինել նույնքան պարզ, որքան լրացուցիչ սարքավորումներ հավաքելը եւ անհրաժեշտ ալգորիթմների տեղադրումը: Դրանով Իրանը կարող է ստեղծել ինքնավար անօդաչու թռչող սարքեր՝ պայթւցիկները որոշակի թիրախներ հասցնելու համար: Նման զարգացումը կարող է անսպասելի հաջողություն լինել բարձր ճշգրտության զինամթերքի տեսքով, որը մինչ այժմ խուսափում էր Իրանը: Մարտավարություն, որն ուղղված է հակառակորդին թվային գերակյության միջոցով ճնշելուն, եւ որը լայնորեն օգտագործվում է Իրանի ռազմածովային դոկտրինում, նույնպես կարող է ավտոմատացվել: Նման հնարավորությունը զգալի ներուժ կունենար ասիմետրիկ պատերազմի համար (Իրանը ընդդեմ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների։ (Իրանական) անօդաչու թռչող սարքերի համեմատբար փոքր բազմությունը կարող է փոխհատուցել ԱՄՆ-ի սովորական ռազմական մեծ առավելությունը՝ ոչնչացնելով փխրուն ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության ռադարները՝ ճնշելով կետային պաշտպանությունը կամ պարզապես գերլարելով զգայական համակարգերը: Անօդաչու թռչող սարքերի խմբային կառավարման եւ բազմացման մեթոդների արագ զարգացումը, կիբերհնարավորությունների եւ Չինաստանի հետ Իրանի զարգացող հարաբերությունների հետ միասին, որոնք ենթադրում են տեխնոլոգիաների զգալի փոխանցում Իրանին, կարող են ճանապարհ հարթել իրանական մարտական հնարավորությունների համար անօդաչու թռչող համակարգերի տեսադաշտից դուրս, բազմահազարանոց կառավարման եւ բազմադոմեյնային (օդային, մակերեւութային եւ ստորջրյա) անօդաչու համակարգերի համար», - ասվում է IISS-ի զեկույցում:

Արեւմտյան վերլուծաբանները նշում են Իրանի ռազմավարական ուղղվածությունը դեպի ինքնաբավություն եւ տեխնոլոգիական անկախություն՝ ի դեմս միջազգային պատժամիջոցների եւ աշխարհաքաղաքական լարվածության: Մշակելով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաջադեմ համակարգեր՝ Իրանը ձգտում է ցույց տալ ինքնուրույն կարեւոր պաշտպանական տեխնոլոգիներ արտադրելու իր կարողությունը՝ նվազեցնելով կախվածությունը օտարերկրյա ռազմական տեխնիկայից եւ ամրապնդելով իր պաշտպանական դիրքը անկայուն տարածաշրջանում:

 

Վլադիմիր Պրոխվատիլով

ռազմական փորձագետ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի