Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված են տվյալ բնակավայրի անգլերեն գրառումը, սրտի պատկեր, որը նշանակում է՝ ես սիրում եմ այդ բնակավայրը։ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղից մի երիտասարդ (նրա անուն-ազգանունը հարկ չեմ համարում հրապարակել) նման երկու ցուցանակներ տեղադրել է Կիրանցում՝ սահման հանդիսացող պատի դիմաց ու Աչաջուր գյուղում։ Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ սիրո խոստովանություն այդ կոնստրուկցիան իշխանության կարգադրությամբ հանվել է։ Այն տեղադրվել է մոտ 15 օր առաջ, հանվել՝ անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Պպատճառաբանել են, որ այն անօրինական է տեղադրված։ Հանվել է նաև Աչաջուր գյուղում տեղադրվածը։ Հարց՝ Իջևան քաղաքում՝ եկեղեցու պատի տակ տեղադրված Նիկոլ Փաշինյան-քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին սիրո խոստովանությունն եք հանել՝ միգուցե Ադրբեջանի պահանջով, որպեսզի Ադրբեջանի տարածք դարձած տեղանքից այդ գրառումը տեսանելի չլինի»։