Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի ընտանիքի ողբերգությանը շատերն են ծանոթ: Վահան Զատիկյանի անժամանակ մահվանից 7 տարի անց` 2006 թվականի հունիսի 22-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում սպանվեց նրա ավագ որդին` Սեդրակ Զատիկյանը: Նրան սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտվեց Արսեն Առուշանյանը, իսկ 2013-ին նրա սպանությունը կազմակերպելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին` Ստեփան Հակոբյանը: Իսկ 2013-ի հունվարի 13-ին հայտնաբերվեց Զատիկյանի կրտսեր որդու` Անդրանիկ Զատիկյանի դին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառը թմրամիջոցի չարաշահումն էր: Հենց այդ հիմքով էլ նրա մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց: Փոխարենը, հիմնվելով հիշյալ փորձաքննությունների եզրակացությունների վրա, ՀՀ ոստիկանության (այժմ արդեն ՀՀ քննչական կոմիտեի) Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Վ.Կալաչյանի կողմից 2013թ. մարտի 21-ին հարուցվեց քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի կողմից Անդրանիկ Զատիկյանին ապօրինի կերպով մետադոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ:
Այս կապակցությամբ yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե` ճշտելու, թե ինչ ընթացք է ստացել հիշյալ գործը, արդյո՞ք պարզվել է այն անձի ինքնությունը, ով ապօրինի կերպով թմրանյութ էր իրացրել Զատիկյանին: Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Զատիկյանին թմրանյութ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` միջոցներ ձեռնարկել նրան թմրամիջոց իրացրած անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: