|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանությունը կատարողի ինքնությունը դեռևս հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեից, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ քննչական կոմիտեից հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ներկայացնել նախաքննական մարմնին։ Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, մանրաթելային, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
«Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ` կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է մեզ ուղղված պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ, նախնական տվյալների համաձայն, 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի և նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։ Նշենք նաև, որ այս ընտանիքին Գյումրիում ճանաչում էին որպես տոկոսով փող տվողներ, և իրավապահները չեն բացառում, որ սպանության դրդապատճառներից լինեն նաև փողային հարցերը: