կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 16:40
Իրավական

Ի՞նչ ընթացք ստացավ մարմարաշենցի եղբայրների դանակահարության գործը

Ի՞նչ ընթացք ստացավ մարմարաշենցի եղբայրների  դանակահարության գործը

2013 թվականի հունիսի 23-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում շուրջ 20 երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվեցին 3 եղբայրներ` Սիմոն, Տիգրան և Իսրայել Հովհաննիսյանները: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Yerkir.am-ը ժամանակին մանրամասնորեն անդրադարձել է այս գործին` ներկայացնելով վիճաբանության դրդապատճառներն ու մեղավորներին:

 

Հետաքրքրական է, որ այս գործով ներկայումս կալանքի տակ է գտնվում միայն մեկ անձ` Սարգիս Սարգսյանը: Նրա և ևս երեք անձի` Սարգիս Սարգսյանի, Վահե Օհանյանի և Արտակ Եղիազարյանի վերաբերյալ գործը, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Ըստ մեղադրանքի` Հարություն Սարգսյանը 2013թ. հուլիսի 23-ին Մարմարաշեն գյուղում գտնվող քարի արտադրամասի դիմաց եղբորը` Սարգիս Սարգսյանին նախատելու հարցի շուրջ Ս.Սարգսյանի և մյուսների հետ Պարույր Հակոբյանի հասցեին շուրջ 10 րոպե տևողությամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը զուգորդվել է` Սիմոն Հովհաննիսյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելով:

 

Ոստիկանությունից yerkir.am-ը տեղեկացավ, որ 2013թ. նոյեմբերի 8-ին այս գործով անցնող ևս մեկ անձի և ինքնությունը չպարզված մի քանի քաղաքացիների վերաբերյալ գործն անջատվել է քրեական գործից, իսկ նոյեմբերի 24-ին գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին (որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունը հայտնի չլինելու հիմքով) և 2-րդ (հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով) կետերով։

 

2013-ի դեկտեմբերի 28-ին քրեական գործից անջատված մասով կասեցված վարույթը վերսկսվել է, նախաքննությունն ընթացքի մեջ է։