Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքների քննությունը: Դատարանը ստացվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գրությունն այն մասին, որ այդ գործով դատապարտված Ստեփան Հակոբյանը ներկա առողջական վիճակով չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց, և հերթականը նշանակվեց ապրիլի 2-ին:
Նշենք, որ Ստեփան Հակոբյանը առաջին ատյանի դատարանում շուրջ երկու տարի տևած դատաքննության ընթացքում բազմիցս չի ներկայացել նիստերին առողջական վիճակի պատճառով:
Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համարում է, որ առաջին ատյանի դատարանը անհամաչափ խիստ պատիժ է նշանակել և պահանջում է արդարացնել կամ համաչափ պատիժ սահմանել, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանի կարծիքով` Հակոբանի նկատմամբ անհամաչափ մեղմ պատիժ է նշանակվել:
Հիշեցնենք, որ Հակոբյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի՝ դեկտեբերի 9-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության կազմակերպում, և դատապարտվել 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքի մասով ամբաստանյալն արդարացվել էր:
Սեդրակ Զատիկյանն սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա փողոցում: