| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2015թ-ի հուլիսի 29-ին Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ հրազենից արձակած կրակոցներից սպանվել էին Հովհաննես և Լուսինե Մխիթարյանները: Նախնական տվյալներով՝ առևերևույթ հանցագործությունը կատարել էր Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով դեպքից հետո կրակել էր իր վրա, իսկ օրեր անց հիվանդանոցում մահացել: Հաշվի առնելով գործով միակ մեղադրյալի մահվան հանգամանքը, ենթադրվում էր, որ գործը շուտով կկարճվի:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան սակայն ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:
Մեր տեղեկություններով՝ դեռևս նախաքննական մարմինը չի ստացել փորձաքննությունների արդյունքները, որով կհիմնավորվեր, որ հենց մահացած Տիգրան Մանուկյանն է կատարել հանցագործությունը: Բացի այդ Տ. Մանուկյանի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով հարցումներ են ուղարկվել Վրաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):