Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի և նրա կուսակից՝ Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն ԱԺ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն և փողոցներում գրկած մուրացկանություն են անում: ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել: Եվ այսքանով պատմությունն ավարտվել է: Իսկ եթե որևէ շարքային քաղաքացի նման անհիմն հայտարարություն հնչեցներ, իրավապահները չէին խորշի սուտ մատնության համար նրան մեղադրանք առաջադրել, քանի որ չի կարելի քնից վեր կենալ և մարդկանց ծանր հանցագործություն կատարելու մեջ հանիրավի մեղադրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։