Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող` դեպքից 9 տարի անց հայտնաբերված Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն կազմակերպելու համար։
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի մասով գործի կասեցված վարույթը վերսկսվել է և ներկայումս քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:
2015 թվականի մայիսի 18-ին Ն.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել և նույն օրը նրա նկատմամբ նախկինում, որպես կալանավորում, ընտրված խափանման միջոցը վերահաստատվել է: Կոմիտեից մեզ հայտնեցին նաև, որ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: