Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այսպես, հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ ղեկավար անձնակազմը, 24-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մի շարք նախարարների հետ, իսկ երեկ էլ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հայրենի պաշտոնյաների կողմից Արցախի նկատմամբ նման ուշադրությունն ու հաճախակի այցերը, թերեւս, պատահական չեն:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, Ստեփանակերտ մեկնող պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների քննարկումներն առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում ծագած խնդիրներին՝ մասնավորապես ԼՂՀ-ի կարգավիճակին, ինչպես նաեւ սահմանին դրվելիք մաքսակետի խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: Դրա համար էլ յուրաքանչյուր գերատեսչություն փորձում է հասկանալ իր բաժին անելիքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: